Ադրբեջանցիները վրդովվել են հայկական ազգանունով երգչուհու՝ Բաքու այցի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանցիները վրդովվել են հայկական ազգանունով երգչուհու՝ Բաքու այցի պատճառով

17:47 24.07.2018

Ռուսաստանցի երգչուհի Զառայի (Զարիֆա Մգոյան) հնարավոր Բաքու այցը վրդովմունքի ու բարկության ալիք է բարձրացրել ադրբեջանական սոցցանցային հարթակներում, քանի որ երգչուհին կրում է հայկական ազգանուն, ունի «Իմ Հայաստան» անունով երգ և այլ «դավադիր» արարքներ է արել ադրբեջանցիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է JamNews կայքը։

Զառան կարող է Բաքու մեկնել այնտեղ հուլիսի վերջին անցկացվելիք երաժշտական փառատոնին մասնակցելու համար, որը կազմակերպել է ադրբեջանցի երգիչ, Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսինը։ Մինչ այս այդ ամենամյա փառատոնին մասնակցել են նաև Ֆիլիպ Կիրկորովն ու Իրինա Ալեգրովան, որոնց նույնպես վերագրում են հայկական արմատներ։

Սակայն Զառայի դեպքը հատուկ է. նա «հանդգնել է» Արցախյան հակամարտության հարցում հայամետ մտքեր արտահայտել, ինչի համար էլ փառատոնի նախօրեին արժանացել է հետևյալ «ջերմ» խոսքերին.

  • «Հարցն այն չէ, որ նա հայուհի է, այլ այն, որ նա կողմ է հայերի ցեղասպանության [ճանաչմանը]»։
  • «Պարզվում է՝ եթե նախկին փեսային հարկավոր է, ապա որոշ հայեր արդեն ոչ այնքան հայ են։ Այդպիսի ընտրողական հայրենասիրություն»։
  • «Հարց կազմակերպիչներին. Եթե այդպես անհրաժեշտ է Բաքու բերել ինչ-որ հայուհի, ապա ինչո՞ւ գոնե Քիմ Քարդաշյանին չեք բերում»։
  • «Ավելի լավ է՝ բերեք Սերժ Թանկյանին ու SOAD խումբը»։

Այն, որ Զառան ազգությամբ հայ էլ չէ (ծնվել է Գյումրիից Սանկտ Պետերբուրգ տեղափոխված եզդիների ընտանիքում), ամենևին խնդիր չէ երգչուհուն ազգային հողի վրա պախարակելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP