19:00 29.01.2022
Տրվում է վարձով կամ վաճառվում է․․․ Նման հայտարարություններ կարելի է կարդալ Գյումրիի տարբեր բնակելի թաղամասերում, փողոցների այն հատվածներում, որոնք ավելի բանուկ են։ Բնակարանային վաճառքի գործարքներն ավելացել են։ Առքուվաճառքի ակտիվությունը անշարժ գույքի ընդամենը մեկ գործակալության պատկերով հետևյալն է՝ եթե երկու տարի առաջ վաճառքի գործարքները 5 տոկոս էին կազմում, հիմա հասնում են 10-15 տոկոսի։
«Ելնելով համավարակային իրավիճակից և պատերազմից մի պահ այդ վաճառքը պասիվացավ։ 2021 թվականի հունիս ամսից ավելի ակտիվություն նկատվեց և գրեթե 10-20 տոկոսով շարժն ակտիվացավ»,- SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում նշել է անշարժ գույքի գործակալության օպերատոր Լուսինե Միքայելյանը։
Հայրաքաղաքից մայրաքաղաք ու հակառակ ուղղությամբ․․․ Բնակարաններ վաճառում են գյումրեցիները՝ Երևանում հաստատվելու համար, երևանցիները՝ Գյումրիում։ Ներքին միգրացիան, այսպես ասած, բնակարանների առքուվաճառքի ֆոնին ևս ակնհայտ է։ Ըստ անշարժ գույքի գործակալության, Գյումրիում , հիմնականում, մայրաքաղաքի բնակիչները գնում են կոմերցիոն տարածքներ, վարձակալում բնակարաններ, գնում են նաև տներ այստեղ ապրելու նպատակով։
«Եթե օրինակ, համապատասխան կոմերցիոն տարածք են գնում, մեզ խնդրում են, որ զուգահեռաբար գտնենք իրենց համար նաև բնակարաններ, իսկ վարձակալներն էլ հիմնականում հաստատվում են Մուշ և Անի թաղամասերում»,-նշում են անշարժ գույքի գործակալությունում։
Հյուրատներ, սպասարկման ոլորտի այլ ծառայություններ հիմնելու առաջարկով ներկայանում են ներդրողներ ոչ միայն Հայաստանից։ Նրանց հետաքրքում են քաղաքի կենտրոնական հատվածի տարածքները։ Թեև բնակարանների առքուվաճառքի համեմատ ակտիվությունը դեռ մեծ չէ։
Վարձով տրվող տնակների պահանջարկն է նաև մեծ, որոնցով հետաքրքվածները հիմնականում գյումրեցիներն են կամ հարևան գյուղական համայքների բնակիչները։
«Հենց այսօր առավոտյան հաճախորդ ունեցանք, ով ցանկանում էր տնակ վարձել։ Տնակային վարձակալներն էլ հիմնականում գյումրեցիներն են։ Տնակները համեմատաբար մատչելի են»։
Տնակների վարձակալությունը համեմատ բնակարանների մատչելի է, բայց այստեղ էլ գները թանկացել են։ Պահանջված բնակտարածքի, թեկուզ տնակային, գինը բարձրանում է, երբ տնակատերը կոսմետիկ վերանորոգումներ է անում։
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...