16:41 24.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Արմավիրի Մրգաշատ գյուղի թիվ 2 դպրոցի սանհանգույցի անմխիթար վիճակը: Բախշյանը գրառում է կատարել՝ դիմելով Արմավիրի մարզպետին:
«Արմավիրի հարգելի մարզպետ պարոն Միրիջանյան, վստահ եմ, որ Ձեր երեխան այս դպրոցում չի սովորում և այսպիսի զուգարանից չի օգտվում, որովհետև ո՛չ ես, ո՛չ Դուք, պարզապես մեր երեխաներին այսպիսի դպրոց չէինք ուղարկի, որովհետև մենք հնարավորություն ունենք մեր երեխաներին չուղարկել այդպիսի դպրոց: Իսկ ի՞նչ անեն Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թ. 2 դպրոց հաճախող երեխաների ծնողները, որոնք չունեն այլընտրանք, ստիպված են օգտվել այդ դպրոցի ծառայություններից ու այս մասին ահազանգել են ինձ:
Նկարում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թիվ 2 դպրոցի սանհանգույցն է, որից օգտվելու են նաև այս տարի առաջին անգամ դպրոց գնացող երեխաները: Դպրոցն ունի ավելի քան 500 աշակերտ և 30 առաջին դասարանցի: Սա ուղղակի սպառնալիք է երեխաների առողջությանը և անվտանգությանը, Ձեր աջակցության կարիքն ունեմ, քանի որ որևէ նախարար, ոչ առողջապահությանը և ոչ էլ Կրթությանը չեն արձագանքում, դպրոցը միջոց չունի, և այսպես՝ փակ շղթա: Ում խորհուրդ կտաք դիմել, կամ ինչ կարելի է անել. նկարները կցում եմ:
Ինչպես այդ գյուղի ծնողներն, այնպես էլ՝ ես, ակնկալում ենք Ձեր գործուն հանձնարարականներն այս ուղղությամբ, որոնք կարծում եմ՝ կլինեն հրապարակային»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...