Ռուսաստանը ստացել է ԱՄՆ պատասխանը անվտանգության երաշխիքների առաջարկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ռուսաստանը ստացել է ԱՄՆ պատասխանը անվտանգության երաշխիքների առաջարկներին

21:55 26.01.2022

ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ռուսական կողմին է փոխանցել Վաշինգտոնի գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանին գրավոր պատասխան կուղարկի հունվարի 26-ին անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։ Սպիտակ տան պաշտոնյաները նշել են, որ պատասխանը կնշանակի այն ոլորտները, որոնցում Միացյալ Նահանգները համաձայնում է համագործակցել Ռուսաստանի հետ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստի ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը, եթե նման խնդրանք ստացվի։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնի արձագանքի էությունն ու բովանդակությունը կփոխանցվի հանրությանը։

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր  անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական համաձայնագրերի նախագծերը, որոնք Մոսկվան ակնկալում է Վաշինգտոնից և ՆԱՏՕ-ից։ Երկու համաձայնագրեր՝ ԱՄՆ-ի և դաշինքի անդամների հետ, ի թիվս այլ բաների, ենթադրում են ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնման մերժում, այդ թվում՝ Ուկրաինային դրանում ընդունելու մերժում: Ինչպես նաև լուրջ հարձակողական սպառազինությունների, մասնավորապես՝ միջուկային զենքերի տեղակայման սահմանափակումների սահմանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP