Հունաստանում ձյան տեղումների պատճառով հազարավոր ավտոմեքենաներ են արգելափակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 01 2025
  • $
    398.94
  • RUBLE
    3.89
  • 410.95
WEATHER
0.09 oC

Հունաստանում ձյան տեղումների պատճառով հազարավոր ավտոմեքենաներ են արգելափակվել

13:47 25.01.2022

Հունաստանում Ատտիկա Օդոս ազգային մայրուղու վրա առատ ձյան պատճառով արգելափակվել է մոտ հինգ հազար վարորդ։ Նրանց փրկելու համար բանակ է ուղարկվել։ Այդ մասին հայտնում է Protothema-ն։

Հայտնի է, որ որոշ վարորդներ մոտ 12 ժամ «ձյան գերության մեջ» են մնացել։ Մայրուղու վրա բազմաթիվ կիլոմետրանոց խցանումներ կան։ Մեքենաների մեծ մասը ամառային անվադողերով է։

Վարորդներին օգնության են հասել զինվորականները, հրշեջները, ոստիկաններն ու կամավորները։ Վարորդներին տրվում է սնունդ և ջուր: Նշվում է, որ ձյունը շարունակում է տեղալ։ Մինչդեռ Հունաստանի իշխանությունները հունվարի 25-ը հանգստյան օր են հայտարարել՝ Էլպիս ցիկլոնի պատճառով։ Ձյան առատ տեղումները գրեթե կաթվածահար են արել երկիրը։ Այս մասին հայտարարել է կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը, գրում է ՏԱՍՍ-ը։

Կաշխատեն միայն մթերային խանութները, դեղատները և առողջապահական այլ կառույցներ, գազալցակայանները, ինչպես նաև կազմակերպությունները, որոնք օգնում են հաղթահարել վատ եղանակի հետևանքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանում մինչև չորս մետր ձնակույտ է գոյացել։ Բազմաթիվ ճանապարհներ փակվել են, հոսանքազրկումներ են եղել։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մերձավոր Արևելքի երկրները ծածկվել են ձյունով։ Լիբանանը, Սաուդյան Արաբիան և Իրաքը տուժում են ձյան տեղումներից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ․ ՄԻՊ

11:47 18.01.2025

Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ․ ՄԻՊ

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին: Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

11:32 18.01.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

ԱՄՆ-ի 47–րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։ «Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– Sputnik Արմենիային ասաց Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Մեր այն դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ […] ...

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել

11:11 18.01.2025

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։ Հայտնում է Armsport-ը։ Այսօր՝ հունվարի 17-ին կշռման արարողությանը մասնակցել է միայն Իսլամ Մախաչևը։ Ծառուկյանը չի ներկայացել կշռման արարողությանը։ Պաշտոնական տեղեկություններով՝ Արմանը մեջքի վնասվածք է ստացել քաշ գցելու ժամանակ։ Hustle MMA-ի շոուի հաղորդավար Ադամ […] ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 18-ին

11:05 18.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:   ...

Իսրայելը հայտնել է՝ ովքեր են ազատ արձակվելու բանտերից Գազայի հատվածի գործարքի շրջանակներում

10:57 18.01.2025

Իսրայելը հայտնել է՝ ովքեր են ազատ արձակվելու բանտերից Գազայի հատվածի գործարքի շրջանակներում

Իսրայելի արդարադատության նախարարությունը հրապարակել է պաղեստինցի բանտարկյալների նոր ցուցակը, որոնց նախատեսում են ազատ արձակել հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Նոր ցուցակը, որը հրապարակվել է այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հաստատել է հրադադարի համաձայնագիրը, ներառել է ավելի քան 700 պաղեստինցի բանտարկյալների անուններ, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար […] ...

Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և կամային հաղթանակ պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

10:45 18.01.2025

Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և կամային հաղթանակ պարգևել «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել հետնապահ «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Մինչև 82-րդ րոպեն Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը պարտվում էր, սակայն կոտդիվուարցի կիսապաշտպան Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և հաղթանակ պարգևել տանտերերին: «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 12-րդն է, «Սաութհեմփթոնը» 6 միավորով վերջին` 20-րդ տեղում […] ...

BACK_TO_TOP