16:08 24.07.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նշել է, որ կողմ է ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի կողմից իրենց ապագա կառավարության կազմը ներկայացնելուն:
«Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու իրենց պաշտպանության, հատկապես՝ արտաքին գործերի նախարարը, ինչու չէ՝ մշակույթի նախարարը, որովհետև մեզանում շատ դեպքերում մշակույթը գցվում է 1000-րդ պլան, թեպետ այն ռազմավարական կարևոր ոլորտ է: Այն ուժը, որը առանց օրենքում ամրագրվելու ասում է՝ գալիս եմ այս թիմով, նա օբյեկտիվորեն շատ ավելի շահեկան վիճակում է հայտնվում այն քաղաքական ուժերի հանդեպ, որոնք ասում են՝ դուք ինձ ընտրեք, հետո կասեմ»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա: Պատգամավորի համոզմամբ՝ այս նորմը օրենքով ամրագրելը ոչինչ չի տա, որովհետև գրեթե վստահ է՝ ընտրապայքարին մասնակցող ուժերի 90 տոկոսը չի ներկայացնելու ստվերային կաբինետ, քանի որ չի ունենալու այդքան կադրային ռեսուրս, կադրային բանկ:
«Ծառուկյան» խմբակցության անդամի խոսքին արձագանքելով՝ քննարկվող առաջարկի հեղինակ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն արձագանքեց.
«Ձեր շուրթերից հորդում է ճշմարտությունը: Դուք ասացիք՝ այս առաջարկը եթե չընդունենք, հանրությանը կներկայանանք քաղաքական որոշումներ ընդունելու ունակությամբ չօժտված կառույցներով, ինչն անթույլատրելի է: Չի կարելի ընտրողին մոլորեցնել»:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ քանի որ մինչև հիմա այս նորմը չկար, ի՞նչն էր խանգարում ազդեցիկ քաղաքական ուժերին՝ ներկայանալ իրենց կաբինետի կազմով:
«Դուք կարծում եք, որ ամրագրել եք՝ հանդես են գալո՞ւ»,- հարցրեց Զոհրաբյանը:
Հարությունյանը վստահեցրեց՝ եթե լինի օրենսդրական պահանջ, ազդեցիկ կուսակցությունները ստիպված կլինեն ներկայացնել իրենց կառավարության կազմը, մինչդեռ այժմ խուսափում են, քանի որ ավելորդ գլխացավանք է, «շառից-փորձանքից հեռու» են ուզում մնալ:
«Հիմա պետք է հանդես գան սեփական թիմով: Բավական է, որ մի ուժ հնչեցնի անունները, մյուսներն էլ կգնան հետևից՝ մրցակցելու համար»,- նշեց նա:
11:33 08.04.2025
Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:24 08.04.2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցՔաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար […] ...
11:15 08.04.2025
Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարիցԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին ու հայտնել, որ մահացած բժիշկն ամրակապված չի եղել։ «Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել […] ...
11:02 08.04.2025
Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ […] ...
10:44 08.04.2025
Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել էԵրևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,-գրել է նախարարը: ...
10:34 08.04.2025
Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...