«Լիրայի արժեզրկման պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են կրիպտոարժույթներ». Financial Times – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

«Լիրայի արժեզրկման պատճառով թուրքերն ակտիվորեն գնում են կրիպտոարժույթներ». Financial Times

14:44 24.01.2022

Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների: Այս մասին գրել է «Financial Times»-ը՝ ավելացնելով, որ կրիպտոարժույթների փոխակերպվող գումարի չափերի վերաբերյալ անհանգստություն է հայտնել Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով կրիպտոարժույթների վերաբերյալ «Chainalysis»-ի կազմած զեկույցը՝ «Financial Times»-ը նշում է, որ 2021-ին Թուրքիայի կրիպտոարժույթների շուկայում կատարված գործարքների ծավալները նախորդող տարվա համեմատ ավելացել են 15 անգամ: «CryptoCompare»-ի տվյալներով էլ վերջին 1 տարվա ընթացքում Թուրքիայում կատարված Bitcoin-ի գործարքներն աճել են 9 անգամ: Գործարքների ծավալով Թուրքիան առաջին տեղում է հայտնվել Մերձավոր Արևելքում:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Մերձավոր արևելքում շատերն իրենց խնայողություններն ազգային արժույթների արժեզրկումից ապահովագրելու համար վերածում են կրիպտոարժույթների: Այս միտումը կա նաև Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի զարգացող շուկաներում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թուրքիայի քաղաքացիները վերջին շրջանում ավելի շատ հակված են իրենց խնայողությունները փոխելու կայուն քոինների, որոնցից է «Tether»-ը: Վերջին 6 ամսում թուրքական լիրայով այս կրիպտոարժույթի գնումների ծավալներն ավելացել է 360 տոկոսով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիային մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

18:55 27.12.2024

Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիային մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC): Միջոցառմանը կարող են մասնակցել՝ երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ, երիտասարդական աշխատանքի ծառայություն մատուցող կառույցի ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույցի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: […] ...

Վինիսիուսը՝ ESPN-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

18:48 27.12.2024

Վինիսիուսը՝ ESPN-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

ESPN սպորտային պորտալը հրապարակել է ֆուտբոլում 2024 թվականի լավագույնների ցուցակը: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Վինիսիուս Ժունիորը: «Տարվա առաջընթաց» անվանակարգում հաղթող է դարձել «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը: Լավագույն մարզիչ է ճանաչվել Կառլո Անչելոտին: Լավագույն թիմն Իսպանիայի հավաքականն է, իսկ տարվա լավագույն հանդիպումը Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակչի՝ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը: ...

Իլան Շորը հայտարարել է, որ Մոլդովան վերածվում է ՆԱՏՕ-ի բազայի

18:44 27.12.2024

Իլան Շորը հայտարարել է, որ Մոլդովան վերածվում է ՆԱՏՕ-ի բազայի

Քիշնևի իշխանությունները Մոլդովան վերածում են ՆԱՏՕ-ի բազայի. այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը՝ մեկնաբանելով մինչև 2034 թվականը երկրի ազգային պաշտպանության նոր ռազմավարության ընդունումը: Նախօրեին երկրի բարձրագույն օրենսդրական մարմինը հաստատել է 2024-2034 թվականների պաշտպանության ռազմավարությունը: Այն նախատեսում է սերտ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ և Մոլդովայի ռազմական ծախսերի աճ մինչև ՀՆԱ-ի 1%-ը՝ 2030 թվականին: […] ...

Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

18:40 27.12.2024

Տնտեսավարողների համար կստեղծվի արտադրական հնարավորություններն արդիականացնելու մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները, Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային […] ...

Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

18:34 27.12.2024

Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են տեղափոխել 61-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կանեփի սերմեր։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […] ...

Շանթ Սարգսյանը առաջատարներից է. արագ շախմատի ԱԱ

18:28 27.12.2024

Շանթ Սարգսյանը առաջատարներից է. արագ շախմատի ԱԱ

Նյու Յորք քաղաքում ընթանում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Առաջին խաղային օրը Շանթ Սարգսյանը 5 խաղափուլից հետո վաստակել է 4.5 միավոր և 1-4-րդ տեղերն է բաժանում է Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ: 3-րդ և 4-րդ խաղափուլերում 22-ամյա շախմատիստը հաղթանակ է տարել Վասիլի Իվանչուկի և Անիշ Գիրիի նկատմամբ։ Տիգրան Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը […] ...

BACK_TO_TOP