Ի դեմս ինձ՝ բնապահպաններն ունեն բարեկամ. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+13.09 oC

Ի դեմս ինձ՝ բնապահպաններն ունեն բարեկամ. Արմեն Սարգսյան

15:50 14.02.2018

Որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հերքեց իր գործնական կապն Ամուլսարի հանքավայրի հետ։ Սարգսյանի խոսքով՝ ինքն ընդամենը խորհրդատավական օգնություն է տրամադրել հանքարդյունաբերական ընկերությանը։

«Ինձ առաջարկեցին լինել խորհրդատվական մարմնի անդամ, անվճար։ Եվ, լինելով խորհրդատվական խորհրդի անդամ, ես երեք ամիս այնտեղ էի։ Ինձ հնարավորություն տրվեց փաստաթղթերին ծանոթանալ։ Արդյունքում երեք ամիս հետո ես իմ եզրակացությունը տվեցի ընկերության նախագահին և դուրս եկա։ Դրանից հետո հարաբերություն չեմ ունեցել այդ ընկերության հետ»,- նշեց Սարգսյանը։

Թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքն այն ժամանակ էլ որևէ կապ չի ունեցել ընկերության կառավարման հետ։

«Հայաստանը փոքր երկիր է, և ժառանգությունները մեզ համար էական են, և առաջին հերթին՝ բնապահպանական ժառանգությունը … Եվ ի դեմս ինձ՝ բնապահպաններն այսօր ունեն բարեկամ»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով, անկախ նախագահ լինելուց, իր համար բնապահպանության հարցը շատ կարևոր է, և եթե փաստերով ու տրամաբանությամբ ապացուցվի այս կամ այն ծրագրի բնապահպանական վտանգը, ինքն այդ վտանգի դեմ հանդես կգա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել. Արամ Սարգսյան

22:18 07.04.2025

Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել. Արամ Սարգսյան

Ամենայն հավանականությամբ Գյումրիում քաղաքապետ կընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Խոսքը կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի մասին է: Ինչո՞ւ իշխանությանը չհաջողվեց մեծությամբ երկրորդ քաղաքում ունենալ քաղաքապետ, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս ամենը ընդհանուր քաղաքական գործընթացների վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Արամ Սարգսյանը խոսել է նաև սահմանային կրակոցներից ու կարծիք […] ...

Արշակունյաց պողոտայում բախվել են 2 «BMW»

22:06 07.04.2025

Արշակունյաց պողոտայում բախվել են 2 «BMW»

Ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին: Դեպքի վայր է ժամանել […] ...

SHANTNEWS

22:00 07.04.2025

SHANTNEWS

ՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

21:44 07.04.2025

ՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՆԳՆ ոստիկանության զորքերի ցուցադրական ելույթը՝ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանում մոտ 300 հազար կամավոր կա

21:33 07.04.2025

Հայաստանում մոտ 300 հազար կամավոր կա

Կամավորական աշխատանքով հիմնականում երիտասարդներն են զբաղվում: Ոլորտը կանոնակարգելու, կամավորության մշակույթը զարգացնելու համար 2 տասնամյակ տարբեր քննարկումներից հետո համապատասխան օրենքը վերջերս ընդունվեց: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:19 07.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք՝ 3-րդ զանգ.՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա, շուկա, տոնավաճառ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորգավիթ 3, 4, 6, 7 փողոցների առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 […] ...

BACK_TO_TOP