ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

14:12 24.07.2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին:

Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոտը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաև փոխնախագահներ Գուս Բիլիրակիսն ու Ադամ Շիֆը: Նրանք համոզված են, որ հանդիպումը կնպաստի Հայաստանի հետագա ինտեգրմանը միջազգային տնտեսական համակարգում, հայ-ամերիկյան երկկողմ առևտրի ու ներդրումների աճին:

Կոնգրեսականները նշել են, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր Փաշինյանը հանձնառու է եղել առաջ մղելու Հայաստանին հուզող հարցերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, նա բարձրաձայնել է իր մտադրությունը խորացնել կապերը ԱՄՆ-ի հետ:

«Կասկած չկա որ նախագահ Թրամփի ու վարչապետ Փաշինյանի միջև տնտեսական զարգացման, անվտանգության ու ժողովրդավարության հարցերով զրույցը կարևոր է մեր երկրների միջև ռազմական գործընկերության ամուր առանցք ստեղծելու հարցում»,- նշել են կոնգրեսականները:

Այս նախաձեռնությունը ողջունել է նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը՝ նշելով, որ իրենք ոգևորված են ՀՀ-ԱՄՆ համագործակցության ամրապնդման ցանկացած նոր հնարավորությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

20:52 23.11.2024

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: ...

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

20:40 23.11.2024

Զելենսկին ասել է, թե երբ Թրամփը կներկայացնի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գրեյն Ուկրաինայից» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը, գրում է Strana.ua-ն։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն կա։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հանրապետությունը բաց է աֆրիկյան, ասիական և արաբական նախաձեռնությունների համար։ «Ես […] ...

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

20:30 23.11.2024

Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

20:20 23.11.2024

Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

20:15 23.11.2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...

Հրդեհ տան տանիքում

20:06 23.11.2024

Հրդեհ տան տանիքում

Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...

BACK_TO_TOP