Հսկայական սառցաբեկորը քաղցրահամ ջրի հսկայական ծավալ է լցնում օվկիանոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Հսկայական սառցաբեկորը քաղցրահամ ջրի հսկայական ծավալ է լցնում օվկիանոս

15:06 23.01.2022

Հսկայական սառցաբեկորը՝  A68-ը, որն անվանում են նաև «մեգաբեկոր», ամեն օր ավելի քան 1,5 միլիարդ տոննա քաղցրահամ ջուր է լցնում օվկիանոս: Սառցաբեկորը մեծ արագությամբ հալվում է:

Համեմատելու համար գիտնականները նշել են, որ դա մոտավորապես 150 անգամ ավելի է, քան օրական օգտագործվող ջրի քանակը Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքացիների կողմից:

A68-ը որոշ ժամանակ համարվում էր աշխարհի ամենամեծ  սառցաբեկորը:

Այն ընդգրկում էր գրեթե 6000 քառակուսի կմ (2300 քառակուսի մղոն) տարածք, երբ 2017 թվականին  անջատվեց Անտարկտիդայից:

Հետազոտողները ներկայումս զբաղված են՝  չափելով A68-ի հալման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Լիդսի համալսարանի թիմը արբանյակային տվյալների միջոցով փորձում է հաշվել «մեգաբեկորի» փոփոխվող չափերը, երբ այն շարժվում էր դեպի հյուսիս Սպիտակ մայրցամաքից՝ Հարավային օվկիանոսով և դեպի Հարավային Ատլանտյան օվկիանոս:

Ս ա խմբին հնարավորություն է տալիս գնահատել հալման տարբեր արագությունները «մեգաբեկորի» երեքուկես տարվա գոյության ընթացքում:
Որոշ ժամանակ գիտնականները  մտավախություն ունեին, որ հսկա բեկորը կարող է կանգ առնել շրջակա ծանծաղուտներում՝ փակելով միլիոնավոր պինգվինների, փոկերի և կետերի կեր փնտրելու ուղիները:

Բայց դա առայժմ տեղի չի ունեցել:  Մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը A68-ից  կոտրվել են անթիվ փոքր բեկորներ, որոնց անհնար էր հետևել: Դրանց ազդեցությունը էկոհամակարգի  վրա  շատ ավելի երկար կլինի,-կարծում են գիտնականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիայի նախագահը ողջունել է հակամարտությունները դադարեցնելու Թրամփի ծրագրերը

08:44 26.11.2024

Կոլումբիայի նախագահը ողջունել է հակամարտությունները դադարեցնելու Թրամփի ծրագրերը

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ վերջ դնելու հակամարտություններին Ուկրաինայում, Սուդանում և Գազայում։ Այս մասին ասված է Կոլումբիայի ղեկավարի կողմից ԱՄՆ հաջորդ ղեկավարին ուղարկված նամակում։ «Ես ողջունում եմ Գազայում, Սուդանում և Ուկրաինայում հակամարտությունները դադարեցնելու ձեր հայտարարած հանձնառությունը, վստահ եղեք, որ Կոլումբիայի կառավարությունը պատրաստ է աջակցել խաղաղության վերականգնմանն ու բարբարոսությանը […] ...

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

08:35 26.11.2024

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը սաուդյան պաշտոնյաների հետ կքննարկի, թե ինչպես Իսրայելի հետ հնարավոր զինադադարը Լիբանանում կարող է օգնել մեղմել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ «Բրեթ Մաքգուրքը, որը պարբերաբար մեկնում է Մերձավոր Արևելք, նոյեմբերի 26-ին կլինի Սաուդյան Արաբիայում, […] ...

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

08:25 26.11.2024

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Շոն Փորթերը կանխատեսել է, որ Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիի դեմ երկրորդ մենամարտում կրելու է առաջին պարտությունը։ «Ես Ֆյուրիից հաղթանակ եմ ակնկալում։ Նա խոշորամարմին է և գիտի` ինչպես դա օգտագործել իր օգտին։ Կարծում եմ` երկրորդ մենամարտը, գրեթե ամբողջությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին առաջինն էր։ Ֆյուրին […] ...

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

08:20 26.11.2024

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ «Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:10 26.11.2024

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

08:05 26.11.2024

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...

BACK_TO_TOP