Սկանդալ Շվեդիայում. ադրբեջանցի առաքիչ է ձերբակալվել վարչապետի նստավայրի մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

Սկանդալ Շվեդիայում. ադրբեջանցի առաքիչ է ձերբակալվել վարչապետի նստավայրի մոտ

20:41 20.01.2022

Շվեդիայում լրջորեն անհանգստացած են պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության և երկիրը ողողած կեղծ փաստաթղթերի խնդրով:  Դեպքերից մեկը, որը ստիպել է շվեդական հանրությանը ակտիվորեն քննարկել այս թեմաները, վերջերս ադրբեջանցի առաքիչի պատմությունն էր, ով ձերբակալվել էր Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի նստավայրի մոտ կեղծ վարորդական իրավունքով, գրում է  Aftonbladet-ը։

«Այժմ արդեն հնարավոր է բացահայտել  վարչապետի տան պաշտպանության մասին նախկինում անհայտ տեղեկությունները»,- գրում են շվեդական լրատվամիջոցները։

Դեկտեմբերի 8-ին Մագդալենա Անդերսոնի տան պահպանության համար պատասխանատու ոստիկանները կանգնեցրել են առաքիչ վարորդին, ով պետք է ծանրոց հասցներ վարչապետին։ Ինքնությունը ստուգելուց հետո պարզվել է, որ տղամարդն օգտագործել է կեղծ վարորդական իրավունք»։

Aftonbladet-ի տրամադրության տակ հայտնված   ոստիկանական հաղորդագրությունում նշվում է, որ 36-ամյա տղամարդը Ադրբեջանի քաղաքացի է։ Այժմ նա մեղադրվում է ապօրինի  մեքենա վարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։  Զեկույցում չի նշվում, թե որ առաքման  ընկերությունում է աշխատում ադրբեջանցին։ Հայտնի է միայն, որ նա Շվեդիայում է մեկ տարուց քիչ ավելի։ Ստոկհոլմի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը շարունակվում է, ուստի առայժմ ձեռնպահ կմնան լրացուցիչ մեկնաբանություններից։

Սակայն սա միակ տագնապալի միջադեպը չէ Շվեդիայի վարչապետի նստավայրում։ Դեկտեմբերի 21-ին ահազանգ է ստացվել երկրի պետական ​​անվտանգության ծառայությունում և ծնունդով Նիկարագուայից հավաքարարը, ով Շվեդիայում բնակության թույլտվություն չուներ, կրկին բերման է ենթարկվել տան մոտ։

Շվեդական հրատարակությունը հայտնել է, որ դիմել է Մագդալենա Անդերսոնին՝ խնդրանքով մեկնաբանել դեկտեմբերյան դեպքերը, սակայն վարչապետը հրաժարվել է պատասխանել այդ  հարցերին։

Լրատվամիջոցները գրում են, որ Շվեդիայում բավականին սուր է կեղծ անձնագրերի, նույնականացման քարտերի ու վարորդական վկայականների խնդիրը։ Կեղծ փաստաթուղթ գնելն այնքան էլ դժվար չէ։ Շվեդիայի ռուսալեզու բնակիչների ֆորումում բացահայտ առաջարկվում է գնել կեղծ փաստաթղթեր, իսկ դրանց արտադրության հետևում կանգնած են  հանցավոր խմբեր, որոնք մասնաճյուղեր ունեն ամբողջ Եվրոպայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

10:29 26.11.2024

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է. հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում կլինեն […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:23 26.11.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

09:58 26.11.2024

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...

Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ Bloomberg

09:55 26.11.2024

Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ Bloomberg

Մի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...

BACK_TO_TOP