Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+21.09 oC

Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը

13:32 24.07.2018

Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց:

Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը շարունակում են պնդել, որ Գանձակի քաղաքապետի մահափորձը նախապես պլանավորված ահաբեկչություն է, որը սերտորեն կապված է Ադրբեջանում գործող, այսպես կոչված, «հայ լրտեսների» հետ:

Համատարած ձերբակալությունների ֆոնին ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ այդ երկրի ներքին բախումների մեջ մեծ դեր են խաղացել իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Բելառուսի հայ քաղաքացի, բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը (Վլադ Մագա), ինչպես նաև հրեական ծագմամբ ամերիկացի բիզնես մագնատ Ջորջ Սորոսը՝ ֆինանսական մեծ հատկացումներով:

Ըստ ադրբեջանական Publika կայքի տեղեկությունների՝ հուլիսի 10-ին Ալեքսանդր Լապշինը, նախնական համաձայնեցված պլանով, հայտարարեց Վլադ Մագայի տեսանյութի մասին, իսկ հաջորդ օրվանից Ադրբեջանի Գանձակի շրջանում, ինչպես նաև այլ վայրերում սկսվեցին անհնազանդության կոչեր հնչել, ցույցեր անել, որոնք իրագործվում են Ջորջ Սորոսի փողերով:

Ադրբեջանական աղբյուրները վստահեցնում են, թե բոլոր այդ գործողությունները և անձինք՝ Ալեքսանդր Լապշինը, Վլադիսլավ Մոսեսովը, Ջորջ Սորոսը իր հիմնադրամով և հայկական հատուկ ծառայությունները, մեկ ընդհանուր շղթա են կազմել՝ ընդդեմ Ադրբեջանի, ինչը վտանգի տակ է դրել այդ երկրի ինքնիշխանությունն ու կայունությունը:

Թուրքիայում ստեղծված «Ասիմդեր» (Հայկական պնդումների դեմ պայքարի կազմակերպություն) կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը Բաքվում հայտարարել է, որ այդ խնդիրը քննարկել է Իլհամ Ալիևի, ԱԱԾ և բանակի ղեկավարների հետ՝ հաստատելով, որ հրեա միլիարդատեր «Ջորջ Սորոսը օգնել է հայերին՝ անկայունություն առաջացնելու Գանձակում»:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այժմ լեցուն են այսպիսի մեղադրանքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է աջակցել Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում

15:11 10.04.2025

Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է աջակցել Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում։ «Հատուկ գաղտնիք չկա, ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ, և կարծում եմ, որ նրան նույնպես»,- Ռյուտեի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Ռյուտեն հավելել է, որ «կցանկանար աջակցել Թրամփին, որպեսզի նա […] ...

SHANTNEWS

15:00 10.04.2025

SHANTNEWS

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

14:48 10.04.2025

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը: «Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու: Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը: «Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին […] ...

Reuters. ԵՄ-ն դիտարկում է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը 90 օրով հետաձգելու հարցը

14:40 10.04.2025

Reuters. ԵՄ-ն դիտարկում է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը 90 օրով հետաձգելու հարցը

ԵՄ-ն քննարկում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի սահմանումը 90 օրով կասեցնելու հարցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ապրիլի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ վարչակազմի որոշումը եվրոպական երկրների դեմ մաքսատուրքերը 90 օրով դադարեցնելու վերաբերյալ։ Ապրիլի 9-ին ԵՄ երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ից գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների լայն […] ...

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին

14:30 10.04.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Չեխիայի դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը և պատրաստակամություն հայտնել համագործակցության խորացման հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումենրը շարունակելու հարցում։ ...

Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

14:23 10.04.2025

Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում. Պուշկինի փողոցի հ. 50 հասցեին հարակից ճանապարհահատվածում, Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ: ...

BACK_TO_TOP