Նշվել է անկարգությունների ժամանակ Ղազախստանի բանկերի կրած վնասի չափը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Նշվել է անկարգությունների ժամանակ Ղազախստանի բանկերի կրած վնասի չափը

09:40 20.01.2022

Ղազախական բանկերն անկարգությունների ժամանակ կրել են 4 միլիարդ տենգեի (9,2 միլիոն դոլար) վնաս։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։

Այս գումարի հիմնական մասը կազմում է ոչնչացված բանկոմատների արժեքը՝ 1,6 մլրդ տենգե։ Բանկոմատներից գողացել են կես միլիարդ տենգե, գրասենյակներին հասցված վնասը կազմել է 750 միլիոն տենգե:

Փորձագետները նախկինում գնահատել են անկարգություններից հետո Ղազախստանի տնտեսության կրած վնասների ընդհանուր չափը։ Տվյալներ դեռևս չկան այն ձեռնարկությունների հստակ թվի մասին, որոնք ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը անկարգությունների պատճառով։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել էր, որ անկարգությունների հետևանքով վնասվել է մոտ 1300 բիզնես օբյեկտ, հարձակում է իրականացվել ավելի քան 100 առևտրի կենտրոնների և բանկերի վրա, այրվել է մոտ 500 ոստիկանական մեքենա։ Պետության ղեկավարի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Ղազախստանում անկարգությունների տնտեսական վնասը կարող է կազմել 2-3 մլրդ դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութի կենտրոնին․ կան զոհեր և վիրավորներ

23:05 26.11.2024

Իսրայելական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Բեյրութի կենտրոնին․ կան զոհեր և վիրավորներ

Առնվազն երեք մարդ է զոհվել Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում են հանրապետության ԱՆ ԱԻ կենտրոնից։ Նախկինում տվյալներ էին տրամադրվել մեկ զոհի մասին։ Վիրավորների թիվը 6-ից հասել է 13-ի։ Պայթյուններ են եղել այն շենքերում, որոնց վրա հրթիռներ են արձակվել, պայթյունները գրանցվել են Բարբուր, Մազրաա, Համրա թաղամասերում, ինչպես նաև […] ...

Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքին

23:00 26.11.2024

Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքին

Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցվել է ուդի համայնքին: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները՝ չհիշատակելով ինֆորմացիայի աղբյուրը: Կարո՞ղ ենք տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

Նեյմարը յուրաքանչյուր խաղից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար 200 հազար եվրո է ստացել

22:55 26.11.2024

Նեյմարը յուրաքանչյուր խաղից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին շնորհակալություն հայտնելու համար 200 հազար եվրո է ստացել

Անգլիական «Քրիսթալ Փելասի» նախկին կիսապաշտպան Լյուիս Բրայոնը բացահայտել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` ՊՍԺ-ի հետ պայմանագրի արտասովոր կետ, հայտնում է Give me Sport-ը: Բրայոնի խոսքերով` ՊՍԺ-ի աշխատակցից ինքը տեղեկացել է, որ աստղային ֆուտբոլիստը խաղերից հետո ՊՍԺ-ի երկրպագուներին ծափահարելու և շնորհակալություն հայտնելու համար յուրաքանչյուր անգամ փարիզյան ակումբից 200 հազար եվրո բոնուս է ստացել: 32-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոնի […] ...

Եթե «Հըզբոլլահը» փորձի վերսկսել ահաբեկչական գոծողությունները՝ մենք կհարձակվենք․ Նեթանյահու

22:50 26.11.2024

Եթե «Հըզբոլլահը» փորձի վերսկսել ահաբեկչական գոծողությունները՝ մենք կհարձակվենք․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատուկ հեռուստաուղերձում ասել է, որ որոշել է Լիբանանում հրադադարի պլանը ներկայացնել երկրի ռազմաքաղաքական կաբինետի քննարկմանը։ Նրա գործողությունների ժամկետները որոշվելու են իրադարձությունների զարգացմամբ, Իսրայելը իրեն իրավունք է վերապահում գործելու լիակատար ազատություն «Հեզբոլլահի» կազմավորումների կողմից հարձակումների դեպքում: «Այսօր երեկոյան ես կաբինետին եմ ներկայացնում Լիբանանում հրադադարի ծրագիր: Այս զինադադարի տևողությունը կորոշվի հետագա զարգացումներով: Միացյալ […] ...

ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանը պետք է ազդի Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի հարաբերությունների վրա

22:45 26.11.2024

ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանը պետք է ազդի Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի հարաբերությունների վրա

Միացյալ Նահանգները կարծում է, որ Չինաստանը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի վրա՝ իբր հյուսիսկորեացի զինվորներ Ռուսաստանի տարածք ուղարկելու մեղադրանքների ֆոնին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Իտալիայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք որոշ ժամանակ աշխատել ենք միասին՝ մեծացնելու ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով: […] ...

Իսրայելի հյուսիսային շրջանների տեղական իշխանությունները դեմ են «Հըզբոլլահի» հետ զինադադարին

22:36 26.11.2024

Իսրայելի հյուսիսային շրջանների տեղական իշխանությունները դեմ են «Հըզբոլլահի» հետ զինադադարին

Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերի իշխանությունները դժգոհություն են հայտնել Իսրայելի և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման միջև հնարավոր զինադադարի կապակցությամբ, երեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: «Մի՛ մտեք այս ամոթալի համաձայնագրի մեջ: Սա տխուր համաձայնություն է, համաձայնություն Իսրայելի կառավարության կապիտուլյացիայի մասին «Հըզբոլլահին», – Channel 13-ին ասել է երկրի ամենահյուսիսային Մետուլա քաղաքի վարչակազմի ղեկավար Դեյվիդ Ազուլեյը: Ազուլայի […] ...

BACK_TO_TOP