11:30 23.01.2022
Մինչ աշխարհը սովորում է ապրել COVID-19-ի հետ և թեթևացնում է սահմանափակումները, Հոնկոնգը հետևում է կորոնավիրուսի նկատմամբ հանդուրժողականության քաղաքականությանը։ Տարածաշրջանը դադարեցրել է մանր կենդանիների ներմուծումը, իսկ դեկտեմբերի 22-ից գնված բոլոր գերմանամկներին հրահանգվել է էֆթանազիայի ենթարկել։ Կենդանիների պաշտպանները վրդովված են կառավարության գործողություններից, քանի որ չկան կենդանիներից մարդկանց վիրուսի փոխանցման հիմնավոր ապացույցներ:
Մահ՝ ամենափոքրերին
Կենդանիներին ոչնչացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կենդանիների խանութի աշխատակցի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Հարյուրավոր կենդանիների փորձարկումներից հետո կորոնավիրուսը հայտնաբերվել է տասնմեկ գերմանամկան մոտ։
Հետագա թեստերը հայտնաբերել են ևս մեկ վարակ մի հաճախորդի մոտ, ով շփվել է խանութի աշխատակցի հետ՝ վանդակներ փոխանակելիս և կեր գնելիս: Նախնական թեստը ցույց է տվել, որ հաճախորդի ամուսինը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։
Առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ասել են, որ չի գրանցվել ընտանի գերմանամկներից մարդկանց կորոնավիրուսի փոխանցման նախադեպ, սակայն նշել են, որ գերմանամկները վարակվել են լաբորատորիաներում:
Հատկապես մտահոգիչ են գերմանամկների երկու փոխադրումները Նիդեռլանդներից: Մոտ 1800 կենդանի ուղարկվել է դեկտեմբերի 22-ին, իսկ ավելի քան 800-ը՝ հունվարի 7-ին: Քաղաքի 34 լիցենզավորված խանութների բոլոր գերմանամկները կվերցվեն փորձարկման, ապա՝ կոչնչացվեն:
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման միությունը կոչ է արել վերանայել իշխանությունների որոշումը:
«Մենք ցնցված և անհանգստացած ենք ավելի քան 2000 մանր կենդանիների վերաբերյալ կառավարության վերջին հայտարարությունից: Կառավարությունը հաշվի չի առնում ընտանի կենդանիների և մարդկանց միջև կապը», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«Ընտանի կենդանիների սեփականատերերը պետք է պահպանեն հիգիենայի կանոնները, այդ թվում՝ լվանալ ձեռքերը կենդանիներին, նրանց սննդին կամ այլ առարկաներին դիպչելուց հետո և խուսափել կենդանիներին համբուրելուց», – լրագրողներին ասել է Գյուղատնտեսության, ձկնորսության դեպարտամենտի տնօրեն Լեունգ Սիու-ֆայ Լեունգը:Հոնկոնգում թեսթավորվել են նաև ճագարներ և շինշիլաներ, սակայն միայն գերմանամկների թեստն է դրական է եղել: Նրանց բոլորը բերվել են Նիդեռլանդներից, հայտնում է տեղական հեռուստաընկերությունը։
Ամբողջ աշխարհում արդեն հաստատվել են կորոնավիրուսի դեպքեր շների և կատուների մոտ, սակայն գիտնականներն ասում են, որ չկա որևէ ապացույց, որ կենդանիները էական դեր ունեն մարդկանց վարակելու գործում։Լեունգն ասել է, որ հոնկոնգյան գերմանամկներին պետք է էվթանազիայի ենթարկել, քանի որ անհնար է կարանտինացնել նրանց և հետազոտել յուրաքանչյուրին: Նա նշել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից հետո գերմանամկների գնորդները պետք է դրանք հանձնեն իշխանություններին՝ էվթանազիայի համար:
Հիշեցնենք՝անցյալ սեպտեմբերին երեք ընտանի կատուներ, որոնց կորոնավիրուսի թեստը դրական է եղել, էվթանազիայի ենթարկվեցին Չինաստանի Հարբին քաղաքում, ինչը բուռն արձագանք առաջացրեց սոցիալական ցանցերում:
Իսկ նոյեմբերին նոր սկանդալ բռնկվեց. Ցզյանսի նահանգի Շանգրաո քաղաքի բնակչուհին ասաց, որ երբ իրեն մեկուսացրել են կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, բուժաշխատողները եկել են նրա տուն և ծեծելով սպանել կորգի շանը, որին թույլ չեն տվել կարանտինի ժամանակ տեղափոխել հյուրանոց:
Միջադեպը նկարահանվել է տան հսկողության տեսախցիկով, տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և մեծ սկանդալ առաջացրել։ Պաշտոնյաները հայտնել են, որ շանը դաժանաբար սպանած բուժաշխատողները պատժվել են, իսկ տերը ներողություն է խնդրել:
Ջրաքիսները՝ ևս
Դանիայում միլիոնավոր ջրաքիսներ սպանվել են 2020 թվականին՝ կանխելու COVID-19-ի մուտացիան։
Անցյալ տարվա հոկտեմբերից Ֆինլանդիան առաջինն էր Եվրոպայում, որը սկսեց ջրաքիսների դեմ պատվաստումը: FurcoVac անունով փորձարարական պատվաստանյութը մշակվել է ֆին գիտնականների կողմից:
Հոնկոնգի քաղաքային համալսարանի անասնաբուժական բժշկության քոլեջի դեկան Նիկոլաուս Օստերիեդերն ասում է, որ մարդուց կենդանուն և կենդանուց մարդուն փոխանցման շղթաները հազվադեպ են, բայց դրանք տեղի են ունենում:
08:50 26.11.2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Ավստրիայի թիմին․ ԱԱ-202708:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS08:44 26.11.2024
Կոլումբիայի նախագահը ողջունել է հակամարտությունները դադարեցնելու Թրամփի ծրագրերըԿոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերը՝ վերջ դնելու հակամարտություններին Ուկրաինայում, Սուդանում և Գազայում։ Այս մասին ասված է Կոլումբիայի ղեկավարի կողմից ԱՄՆ հաջորդ ղեկավարին ուղարկված նամակում։ «Ես ողջունում եմ Գազայում, Սուդանում և Ուկրաինայում հակամարտությունները դադարեցնելու ձեր հայտարարած հանձնառությունը, վստահ եղեք, որ Կոլումբիայի կառավարությունը պատրաստ է աջակցել խաղաղության վերականգնմանն ու բարբարոսությանը […] ...
08:35 26.11.2024
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքումՍպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը սաուդյան պաշտոնյաների հետ կքննարկի, թե ինչպես Իսրայելի հետ հնարավոր զինադադարը Լիբանանում կարող է օգնել մեղմել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ «Բրեթ Մաքգուրքը, որը պարբերաբար մեկնում է Մերձավոր Արևելք, նոյեմբերի 26-ին կլինի Սաուդյան Արաբիայում, […] ...
08:25 26.11.2024
Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի ՖյուրիինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Շոն Փորթերը կանխատեսել է, որ Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիի դեմ երկրորդ մենամարտում կրելու է առաջին պարտությունը։ «Ես Ֆյուրիից հաղթանակ եմ ակնկալում։ Նա խոշորամարմին է և գիտի` ինչպես դա օգտագործել իր օգտին։ Կարծում եմ` երկրորդ մենամարտը, գրեթե ամբողջությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին առաջինն էր։ Ֆյուրին […] ...
08:20 26.11.2024
Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանըՍպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ «Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ […] ...
08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
08:05 26.11.2024
Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչումՀայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...