Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները պահանջում են նրան տուժող ճանաչել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները պահանջում են նրան տուժող ճանաչել

11:57 19.01.2022

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները դիմել են Վրաստանի գլխավոր դատախազություն։ Պահանջում են նախկին նախագահին տուժող ճանաչել և հոգեբուժական-հոգեբանական փորձաքննություն անցկացնել:

Ըստ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի՝ փաստաբանների համար կարևոր է Սաակաշվիլիին տուժող ճանաչելը, որպեսզի լիարժեք հասանելիություն ունենան բոլոր այն նյութերին, որոնք առկա են Պետական ​​տեսուչի մոտ:

«Կոչ ենք անում պետական ​​տեսուչին հրապարակել իր մոտ եղած տեսանյութը, քանի որ այս հարցում կա տուժող Սաակաշվիլիի համաձայնությունը»,- ասել է Գվարամիան, փոխանցում է 1tv.ge-ն։

Ըստ Գվարամիայի, կարևոր է Սաակաշվիլիի լիարժեք բժշկական զննում անցկացնելը, հատկապես նյարդաբանության և հոգեբուժության-հոգեբանության ոլորտում։

«Մենք պահանջում ենք փորձագիտական ​​հետազոտություն։ Մենք մեր կողմից փորձագետներ ենք նշանակելու, և դա կլինի «Էմպաթիա» կենտրոնը։ Պետությունն էլ պետք է իր փորձագետներին նշանակի։ Մենք կոչ ենք անում Գլխավոր դատախազությանը և պետական ​​տեսուչին արագ որոշում կայացնել այս փորձաքննության վերաբերյալ, որը կհաստատի խոշտանգումների փաստերը՝ հիմնվելով Ստամբուլի արձանագրության և ոչ թե պարզ ուղեցույցների վրա, որոնք գոյություն ունեն Վրաստանում»,-ասել է Գվարամիան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP