18:10 17.01.2022
Մարզի գյուղացիական տնտեսությունները գարնան գյուղատնտեսական աշխատանքներին պատրաստվելու համար դեռ տարեսկզբին են կարգավորում ազոտական պարարտանյութի ձեռք բերման հարցը։ 4-րդ տարին է՝ գյուղացին պարարտանյութը ձեռք է բերում շուկայից, մատակարար ընկերությունները ֆերմերներին զգուշացրել են, որ միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումների պատճառով 6-7 հազար դրամ արժողության պարարտանյութը հողագործին այս տարի կվաճառվի եռակի թանկ։ Մարզի գյուղացիական տնտեսությունները խնդիրը կարգավորել և հարցի լուծում էին պահանջում Շիրակի մարզպետարանում։
Նախկին 7 հազարի դիմաց, գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին ազոտական պարարտանյութի 50 կգ-անոց մեկ պարկն առաջարկել են 20 հազար դրամով։ Մատակարար ընկերություններից հասած այս տեղեկությունը գյուղատնտեսների համար լուրջ խնդիրներ է առաջ բերելու։ Մեկ կամ երկու հեկտար հողի մշակությամբ զբաղվող հողագործից մինչև ավելի շատ հեկտարներ ունեցող տնտեսությունները նախորդ տարիների հետ համեմատելով նշում են այն մեծ ծախսերը, որոնք ունենալու են թանկացման հետևանքով։
«Այսինքն՝ եթե 1 հա կարտոֆիլ ցանելու համար պետք է մոտավորապես 20 պարկ պարարտանյութ, ուրեմն 400 հազար դրամ տանք, որ ցանե՞նք»,- նշում են գյուղատնտեսները։
2018-ից սկսած տնտեսությունները չեն օգտվում պարարտանյութի ձեռք բերման պետական աջակցությունից, բայց և մեկ պարկ պարարտանյութի գնից չէին էլ բողոքում։ Գյուղատնտեսական տարին դեռ չսկսած՝ ներկայացրած գնային նոր առաջարկից ու մատակարարի պատճառաբանություններից պարարտանյութի թանկացման վերաբերյալ հողագործները բողոքեցին նաև Շիրակի մարզպետարանում։
«Եթե պարարտանյութի շուկայում կա գնաճ, սա բնորոշ է ոչ միայն մեր մարզին, այլ նաև ամբողջ հանրապետությանը։ Իմ ունեցած տվյալներով՝ աճը պայմանավորված է հարևան երկրներում գնաճով։ Ես առաջարկում եմ հիմա քննարկենք, հասկանանք, թե ինչ եք ակնկալում դուք կառավարությունից։ Ես, որպես տարածքային կառավարման ներկայացուցիչ, հարցը կներկայացնեմ կառավարություն»,- հողագործների հետ հանդիպմանը նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Շիրակի մարզպետը պարտավորվեց նաև մինչ ուրբաթ հանդիպում ունենալ էկոնոմիկայի նախարարի և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ։ Իսկ հանդիպմանը մասնակցող գյուղատնտեսների հետ առաջարկների քննարկումը շարունակվեց փակ ռեժիմով։ Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո մարզի ֆերմերները համաձայնեցին սպասել մինչև ուրբաթ, նորից հանդիպել մարզպետարանում, եթե խնդրի կարգավորման առաջարկներ ունենան։
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...