Հայ-թուրքական կարգավորման գործընթաց. ինչի՞ մասին են խոսել բանագնացները. Ռուբեն Ռուբինյանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

Հայ-թուրքական կարգավորման գործընթաց. ինչի՞ մասին են խոսել բանագնացները. Ռուբեն Ռուբինյանի պարզաբանումը

14:28 17.01.2022

«Հայաստանի Հանրապետությունը կողմ է, որպեսզի առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն, դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից»,- խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Ազգային ժողովում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվել էր, թե  ինչ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։

Հակոբ Արշակյանը, ի պատասխան, նշեց, որ Հայաստանի անկախության հաստատումից ի վեր և այն ժամանակ, երբ Թուրքիան սահմանները փակել է, Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այն, որ ՀՀ-ն կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։

«Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի Հանրապետությունն այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից, և մենք առանց նախապայմանների կողմ ենք, որպեսզի սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն։ Դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։ Ինչ վերաբերվում է հանդիպման ընթացքում տեղի ունեցած բանակցություններին, այն հաղորդագրությունը, որ ԱԳ նախարարությունը տարածել է, ըստ էության, բնութագրում է բանակցությունների ընթացքը։ Իսկ եթե դուք ցանկանում եք ավելի խոր և ավելի համապարփակ տեղեկություն ստանալ հենց բանակցությունների բուն ընթացքի վերաբերյալ, կարծում եմ, որ թե՛ գործընկերային, թե՛ ինստիտուցիոնալ տեսանկյունից բոլոր մեխանիզմները կան, որպեսզի մենք նման քննարկում ունենանք, և դուք կարողանաք ձեր հարցերը ուղղել»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։

Հարցին  պատասխանեց նաև Հայաստանի կողմից  բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

«Եթե կհիշեք, դեռ նախորդ տարի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ կա գործընթաց, և հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ Թուրքիայի հետ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերյալ, որը հետագայում հաստատեց Հայաստանի ԱԳ նախարարությունը, որից հետո Թուրքիան հայտարարեց հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, որը ողջունեց Հայաստանի ԱԳ նախարարությունը և նշեց, որ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի, որից հետո թուրքական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին, որից հետո հայկական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին։ Այդպես են ձեռք բերվել պայմանավորվածությունները։ Պայմանավորվածությունները ձեռք են բերվել ռուսական կողմի օգնությամբ, հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը։ Հարցրեցիք, թե ի՞նչ նկատի ունեք կառուցողական մթնոլորտ ասելով։ Նկատի ունենք կառուցողական մթնոլորտ։ Հանդիպման արդյունքում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունը հրապարակել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում ներկայացվել է, թե ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները։ Հաղորդագրությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը»,- մանրամասնեց  Ռուբինյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:46 26.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լեհաստանի […] ...

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

10:42 26.11.2024

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

Եթե դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է 5 տարի և ավելի, լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման օրենքն ուժի մեջ մտնելուց (2024թ. հունիսի 14) հետո՝ սահմանված ժամկետներում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Եթե լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն անցել է 5 տարուց պակաս […] ...

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

10:29 26.11.2024

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է. հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում կլինեն […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:23 26.11.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

BACK_TO_TOP