Օդաչուները ցուցիչի վրա տեսել են արագության նվազում և փորձել են մեծացնել այն. մասնագետը պարզաբանում է АН-148 ինքնաթիռի կործանման պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Օդաչուները ցուցիչի վրա տեսել են արագության նվազում և փորձել են մեծացնել այն. մասնագետը պարզաբանում է АН-148 ինքնաթիռի կործանման պատճառը

10:18 14.02.2018

Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) փետրվարի 13-ին ավարտել է տեխնիկական տվյալների ընթերցումները արձանագրող «սև արկղի» վերծանումը, իսկ ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Օլեգ Սմիրնովը պարզաբանում է:

Վթարի պատճառ, ամենայն հավանականությամբ, դարձել է օդաչուների սխալ պատկերացումը օդանավի արագության մասին:

«ՄԱԿ-ը պարզել է, որ բոլոր երեք ընդհանուր ճնշման ընդունիչների ջեռուցումը միացված չի եղել», – ասել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Օլեգ Սմիրնովը:

Ընդունիչը արձանագրում է օդի ճնշումը և օդի շարժման արագությունը, այլ կերպ ասած՝ թռիչքի արագությունը: Տվյալները փոխանցվում են օդաչուների սարքավորումների վահանակին: Ընդ որում, ընդունիչ (ավտոմեքենայի արագության ցուցիչը) կա և՛ հրամանատարի, և՛ երկրորդ օդաչուի մոտ: Ընդունիչների ջեռուցումը ձեռքով է միացվում, իսկ արտասահմանյան ինքնաթիռների դեպքում ջեռուցումը միանում է ավտոմատ:    

Ինքնաթիռը առանց ջեռուցման համակարգը միացնելու թափ է հավաքել և պոկվել գետնից:

«Ընդունիչները ձնով են լցվում, գումարած դրան օդ բարձրանալու պահին եղանակը ամպամած է եղել: Ընդունիչները սկսել են սխալ ազդանշան տալ անձնակազմի խցիկում՝ «իջեցնելով» արագությունը: Օդաչուները ամպերի մեջ ոչինչ չեն տեսնում, նրանք կողմնորոշվում են ընդունիչներով, ուստի ավելացնում են արագությունն ու շարժիչների  ռեժիմը: Արդյունքում անձնակազմը այնքան է ծանրաբեռնել շարժիչները, որ դրանք արդեն թռիչքի ընթացքում սկսել են քանդվել: 1300մ բարձրության վրա ինքնաթիռը շարժվում էր 600կմ/ժ արագությամբ: Այդպիսի բարձրության վրա, նման արագությամբ կործանիչներն են թռչում, բայց ոչ ուղևորատար ինքնաթիռները: Դա գերծանրաբեռնում է»:

Այն, որ ինքնաթիռը դեռ օդում է սկսել քանդվել, վկայում է նաև ինքնաթիռի մասնիկների մեծ ցրվածությունը գետնի վրա: 

Ինքնաթիռը գետնին է հասել 800կմ/ժ արագությամբ:

 

«Դեռ վաղ է ստացվածի ամբողջ պատկերը գնահատել, – ասում է Սմիրնովը: – Օրինակ, դեռ հասկանալի չէ, թե ինչու՞ գետնին բախվելիս օդաչուները չեն փորձել խուսափել բախումից: ՄԱԿ-ի տվյալներով, ինքնաթիռը գետնին է բախվել 800 կմ/ժ արագությամբ և 30 աստիճան անկյան տակ: Ինչու՞ են այդես նստել, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ամպերից դուրս գալուց հետո հնարավոր եղել էր կոշտ վայրէջք կատարել`այդպիսով մարդկանց որոշակի հատվածի կյանքը փրկել: Բայց, ցավոք, մենք դեռ մանրամասները չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել օդաչուների խցիկում, ունեցե՞լ են, արդյոք,  բախման անկյունը կրճատելու, հնարավորություն, թե ոչ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP