Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան՝ Անդրեյ Մյագկովի այրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան՝ Անդրեյ Մյագկովի այրին

22:30 14.01.2022

78 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան,- հունվարի 14-ին հայտնել է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի մամուլի ծառայությունը։Անաստասիա Վոզնեսենսկայան առավել հայտնի է  «Гараж» և   «Майор Вихрь» ֆիլմերում խաղացած դերերով, սակայն նա նախընտրում էր թատրոնի բեմը։

Վոզնեսենսկայան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցը, իսկ 1963 թվականին ամուսնացել է իր դասընկերոջ՝ Անդրեյ Մյագկովի հետ, որի հետ ապրել է 57 տարի։

1965 թվականին Վոզնեսենսկայան սկսեց իր կարիերան «Սովրեմեննիկ» թատրոնում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոն։
Դերասանուհու դեբյուտը կինոյում կայացել է 1966 թվականին։ Նա առավել հայտնի է «Майор Вихрь» ֆիլմում ռադիոօպերատոր Անյա Ռադիոնովայի դերով։

Նրա մասնակցությամբ ֆիլմերից հիշարժան է նաև «Гараж» ֆիլմում խաղացած շուկայի տնօրենի դերը: Վոզնեսենսկայան խաղացել է նաև «Կայարան երկուսի համար» ֆիլմում,  սակայն ամենաշատ դերերը նա մարմնավորել է թատրոնի բեմում:

ԻIնչպես հայտնի է դարձել KP.RU-ին, ժողովրդական արտիստուին մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Դեկտեմբերի 20-ին Անաստասիա Վալենտինովնան  հանձնել է Covid-19-ի թեստ Մոսկվայի շրջանի կլինիկաներից մեկում։ Թեստի արդյունքը դրական է եղել։ Մի քանի շաբաթ դերասանուհին  պայքարում էր հիվանդության դեմ, սակայն չկարողացավ ապաքինվել դրանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP