14:31 14.01.2022
Հայկական ազգային ավիափոխադրողը՝ FlyArna ընկերությունը, նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել արդեն մայիսի վերջից: Այսօր առցանց կայացել է FlyArna ապրանքանիշի շնորհանդեսը, որի ժամանակ էլ այդ մասին հայտարարել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին։
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջև 2021 թվականի հուլիսին ստորագրվել է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: Ստեղծված համատեղ ձեռնարկությունը գործելու է որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Ըստ Air Arabia-ի գլխավոր տնօրենի՝ թռիչքներն սկսելու են երկու օդանավով, հետո շատ արագ երրորդն է միանալու: Նա հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք, ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար: Ամենայն հավանականությամբ, թռիչքները կիրականացվեն Air Arabia ավիաընկերությունից վարձակալված Airbus A-320 օդանավերով: Ավիանընկերության անվան «Arna» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու, նաև «National» և «Airline» բառերի առաջին տառերը:
Բրենդի առաջնային գույները հայկական դրոշի գույներն են: «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը ներկայացրեց «Էյր Արաբիա»-ի կրեատիվ մենեջեր Սահմար Խուզամին:
«Ոգեշնչված էինք ճամփորդողի գաղափարով, այն մարդու, որը պատրաստ է հետազոտել աշխարհը՝ տեղափոխվելով մեկ կետից մյուս կետը, ուսումնասիրելով: Ոգեշնչված էինք նաև «A» տառով, որովհետև լատինատառ A-ով է նաև Հայաստանի անունը: Մենք փորձեցինք այս երկուսը համադրել, այսինքն՝ A տառը և քայլելը խորհրդանշող պատկերները, նաև տեղադրվել են Հայաստանի դրոշի գույները»,- ասել է Սահմար Խուզամին:
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ23:36 27.11.2024
ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...
23:20 27.11.2024
Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունըՎրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...
23:12 27.11.2024
Yonhap. Հարավային Կորեան զգույշ դիրք կզբաղեցնի Ուկրաինային զենք մատակարարելու հարցումՀարավային Կորեայի Հանրապետությունը, ամենայն հավանականությամբ, սպասողական մոտեցում կցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու խոստման հետ: Նման ենթադրություն է արել Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Չորեքշաբթի օրը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին, ով Սեուլ է ժամանել որպես Վլադիմիր […] ...
23:05 27.11.2024
Ֆրանսիայում հայտարարել են Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերի կատարման անհնարինության մասինՖրանսիան չի կարողանա կատարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը, քանի որ նա ունի անձեռնմխելիություն այն պետության ղեկավարի համար, որը չի վավերացրել Հռոմի կոմյունիկեն։ «Ֆրանսիան կհարգի իր միջազգային պարտավորությունները՝ հասկանալով, որ Հռոմի կոմյունիկեն պահանջում է լիակատար համագործակցություն Միջազգային քրեական դատարանի հետ, բայց սա նաև նախատեսում է, որ պետությունից չի կարող […] ...
22:56 27.11.2024
ԱՄՆ-ը միջուկային սուզանավ է տեղակայել Գուամում՝ Թայվանի շուրջ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերը տեղակայել են USS Minnesota միջուկային սուզանավը Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզում գտնվող իրենց բազայում՝ համաձայն ԱՄՆ 7-րդ օպերատիվ նավատորմի տվյալների։ Վիրջինիա դասի գրոհային սուզանավը հագեցած է տորպեդներով և 12 Tomahawk թևավոր հրթիռներով։ Այն նախատեսված է սուզանավերի և նավերի դեմ պայքարելու, ինչպես նաև հետախուզություն իրականացնելու համար։ Ինչպես նշում է The War Zone-ը, սուզանավի […] ...
22:48 27.11.2024
Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...