13:00 14.01.2022
Ամերիկյան CNN հեռուստաալիքը և HBO Max սթրիմինգային ծառայությունը ֆիլմ են նկարահանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման, նրա բուժման և Ռուսաստան վերադառնալու մասին։ Հինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, այս մասին «Ինստագրամում» հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը, իսկ մանրամասները գրում է Deadline-ը։
Ֆիլմի ռեժիսորն է կանադացի վավերագիր Դենիել Ռոերը։ Նա ֆիլմն անվանել է «Մեկ մարդու պատմություն և նրա պայքարը ավտորիտար ռեժիմի դեմ»։
Ֆիլմը կցուցադրվի HBO Max հեռուստաալիքով։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Նավալնին ասել է, որ ֆիլմի նկարահանումները գաղտնի են պահվել։ Քաղաքական գործիչը նշել է, որ իրենք նկարահանել են ամեն օր՝ թունավորումից հետո ապաքինման գործընթացից մինչև 2021 թվականին Շերեմետևո օդանավակայանում կալանավորումը։
Ալեքսեյ Նավալնին Մոսկվայում ազատազրկման է դատապարտվել փետրվարի սկզբին՝ Իվ Ռոշեի գործով պայմանական պատժի պահանջները բազմիցս խախտելու մեղադրանքով։ Եվրամիությունն այս մեղադրանքներն անհիմն է համարում, քանի որ Նավալնին Ռուսաստանում «Նովիչոկ» դասի թույնով թունավորվելուց հետո երկար ամիսներ բուժվել է Գերմանիայում և չի կարողացել ներկայանալ ոստիկանություն։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Նավալնիին ազատ արձակելու որոշում է կայացրել, սակայն Ռուսաստանն անտեսել է այս որոշումը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխանությունները Մոսկվային մեղադրել են թունավորման հարցում ներգրավվածության մեջ։ Գերմանացի փորձագետների եզրակացությունները հաստատել է ՔԶԱԿ-ը։ Ռուսաստանը հերքում է Նավալնիի թունավորման հետ կապված մեղադրանքները։
Посмотреть эту публикацию в Instagram
23:27 28.04.2025
Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայիսի 1-4-ը գեղասահքի բոլոր սիրահարներին հրավիրում ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ մասնակցելու «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային մրցաշարին: «Այս մրցաշարը կհամախմբի մեր մարզադպրոցի և աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկներին: Սպասում ենք ձեզ, ի դեպ, մուտքն ազատ է»,- նշվում է գրառման մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:20 28.04.2025
Փեզեշքիանն Ալիևին հիշեցրել է, որ Իրանը պաշտպանելու է ՀՀ-ին իր օրինական իրավունքների շրջանակումԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […] ...
23:13 28.04.2025
Ստյոպա Մկրտչյանը Խորվաթիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ խաղն է անցկացրել առանց փոխարինվելուԽորվաթիայի առաջնության 32-րդ տուրում «Օսյեկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Ջենարո Գատուզոյի գլխավորած «Հայդուկին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը չորրորդ հանդիպումն է անցկացրել առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 37 միավորով 7-րդն է։ ...
23:05 28.04.2025
Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...
22:53 28.04.2025
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:43 28.04.2025
Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...