18:39 12.01.2022
Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքները։ Ըստ ամփոփ տվյալների՝ 2020 թվականի համեմատ, 2021-ին մոտ 2 %-ով նվազել են ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացիներից ստացված ահազանգերը, փոխարենը 14%-ով աճել են արտակարգ դեպքերը։
2021 թվականին Շիրակի 911 ծառայություն ստացվել է 80,993 ահազանգ՝ 1623-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ՃԿԿ զանգերի թիվը նվազել է, փոխարենն աճել են արտակարգ դեպքերը։ Ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է 681 արտակարգ դեպք։
Տեխնածին 303 դեպքերի հիմնական մասը եղել են հրդեհները, որոնք, 2020-ի հետ համեմատ՝ աճել են 76-ով։ Հրդեհների ահազանգերի մեծ մասը ստացվել են Գյումրիի երկու ջոկատներում։
«Հրդեհների հետևանքով զոհերի թիվը երկուսն են, 2020-թվականին նույնպես ունեցել ենք երկու զոհ։ Վիրավորվել է 8 մարդ, 20 թվականին՝ 3-ը։ Հրդեհների զգալի մասը արձանագրվել է խոտածածկ տարածքներում ՝ 152 դեպք, որը կազմել է ընդհանուր դեպքերի 50 %-ը, իսկ բնակելի հատվածում ունեցել ենք 60 հրդեհի դեպք»,- տարվա ամփոփ տվյալները ներկայացրել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։
Կենցաղային բնույթի դեպքերի վիճակագրությունն էլ աճի ցուցանիշով է։ 2021-ին մարզում ավելացել են սննդային ու շմոլ գազից թունավորման և այլ դեպքերը։
«116 դեպքերից 33-ը թունավորումներն են դեղորայքից՝ աճել է 5-ով, աճել են թունավորման դեպքերը քիմիական նյութերից՝ 26 դեպք, շմոլ գազի թունավորումներից ունենք 28 դեպք, սննդի թունավորումներ՝ 4 դեպք։ Սիբիրյան խոցի 4 վարակման դեպք է գրանցվել մարզում, բրուցելյոզ չի արձանագրվել, բնական գազից թունավորման դեպքեր ևս չենք ունեցել»,- նշել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը։
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...