15:05 11.01.2022
Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով:
«Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայրենով լինի, հետո օտար լեզվով: Հայաստանում գրագրությունը պետք է լինի հայերեն: Հորդորով դիմում եմ մեր տնտեսավարողներին: Այո, զբոսաշրջիկներ շատ են գալիս Հայաստան, բայց չէ՞ որ մենք չենք ապրում նրանց համար: Սա մեր երկիրն է, և այստեղ հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Ամենուրեք պետք է լինի նախ հայերենը, նոր հետո ռուսերեն կամ անգլերեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն՝ ամփոփելով 2021 թվականի կատարված աշխատանքները:
Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2021 թ․ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 76 վարույթ, 72 հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հայցերից 8-ը բավարարվել է, 19-ը՝ մերժվել, դատական կարգով 2 գործ կարճվել է. 43 գործ ՀՀ վարչական դատարանում քննության փուլում է, 11 գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք, 8 գործով ևս ներկայացվելու է։ Խախտումները հիմնականում արտաքին հարդարանքին են վերաբերում:
«Խախտումների թիվն ավելին կարող էր լինել, պարզապես յուրաքանչյուր գործ երկար ընթացք ու ժամանակ է պահանջում, իսկ մեր ռեսուրսները բավարար չեն: Դատարանները բավական ծանրաբեռնված են և, օրինակ, մի գործի վերաքննիչ բողոք լսելու ժամկետ է նշանակվել 2023 թվականին: Այնինչ, մեր հասարակությունն անհամբեր է: Հայերենի շահով ապրող ակտիվ հատվածը արդյունքի է սպասում, ցանկանում է, որ շտկվեն օտարալեզու գրառումները, սակայն մենք սպասում ենք դատարանի որոշմանը»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Լեզվի կոմիտեի նախագահի համար տարակուսելի է այն, որ շատ տնտեսավարողներ աչալուրջ չեն լինում հորդորներին, ավելին՝ իրավաբանների միջոցով փորձում են պաշտպանել օտարալեզու բառերը:
«Լավ ինչո՞ւ պետք է սպասեք, որ Լեզվի կոմիտեի աշխատակիցները գան ու արձանագրեն: Շատերը սպասում են, հետո փաստաբան են վարձում, փող են ծախսում, միայն թե պաշտպանեն, որ իրենց ցուցանակը պետք է լինի միայն անգլերեն: Ես հասկանում եմ, որ անգլերեն պետք է լինի, բայց ինչո՞ւ պետք է հայերենը չլինի: Փոխարենը դնում են արտառոց, ոչինչ չասող բառեր: Մենք դրանով զբոսաշրջիկներին չենք զարմացնում, մենք հետաքրքրիր ենք մեր տեսակով, մշակույթով, նիստուկացով»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Կան նաև տնտեսավարողներ, որոնք հետևում են Լեզվի մասին օրենքի պահանջներին: Լինում է, որ պարզապես տեղեկացված չեն ու, իմանալուն պես, արագ շտկում են բացթողումը: Կան նաև տնտեսավարողներ, որ կռիվ են տալիս օտար բառերի համար:
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...