18:13 10.01.2022
Ամանորյա տոներից հետո հանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել են երկրորդ կիսամյակի դասերը, ձմեռային արձակուրդները ևս երկու շաբաթով կշարունակվեն միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար։ Դասերի վերսկսման առաջին օրը դպրոցներում եղել են նաև բացակայություններ: Ուսումնական հաստատություններում կաթսայատները գործարկել են դեռ օրեր առաջ, դասարաններում ու միջանցքներում այսօր հնարավոր է եղել ապահովել 17-ից մինչև 24 աստիճան ջերմություն։
«Տոների հետ կապված՝ մի քանի օր համակարգը անջատված է եղել, նոր-նոր ենք վերաթողարկել, մոտավորապես 4 օր առաջ միացվել է ջեռուցումը, մագիստրալը շատ երկար է և որոշակի ժամանակահատված է պահանջում, որպեսզի նորմալ ջերմաստիճան ապահովենք, դա մեկ-երկու օրվա խնդիր է»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Մելքոնյանը։
Անի թաղամասի թիվ 37 ավագ դպրոցը և թիվ 11 հիմնական դպրոցը կառուցված են նույն նախագծով, 11 հազար քմ ընդհանուր տարածքով կրթօջախները քաղաքում ամենամեծ դպրոցներից են համարվում, դասարաններում ու միջանցքներում սահմանված ջերմաստիճան ապահովելը այս դեպքում դժվար է։
«Ամեն օր ջերմաչափման ստուգումներ ենք իրականացնում։ Դասարաններում ունենք 22-ից մինչև 24-25 աստիճան տաքություն, դահլիճում ՝ 16-17 աստիճան, իսկ միջանցքներում կարողացել ենք ապահովել 17-ից մինչև 20 աստիճան ջերմություն»,- ասել է Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցի բուժքույր Անուշիկ Ալեքսանյանը։
Երկրորդ կիսամյակի մեկնարկը նախ վերաբերեց 3-12-րդ դասարանցիներին, իսկ երկու շաբաթից նրանց կմիանան նաև առաջին և երկրորդ դասարանի աշակերտները։ Դասարաններում տաք է, աշակերտներն առանց վերարկուների ու գլխարկների են, բայց առաջին օրով բացակայություններ կային։
«Մենք ունենք 1170 աշակերտ, որից ընդհանուրը՝ 72-ն են բացակա, բացակայությունները հիմնականում կապված են գրիպի հետ»- նշել է դպրոցի բուժքույրը։
Ըստ ուսուցիչների՝ արձակուրդներից հետո, որպես կանոն, ծնողները հիմնականում խուսափում են երեխաներին մեկ-երկու օր դպրոց ուղարկել։ Ամենաշատ բացակայությունները եղել են դեկտեմբերին, աշակերտներից շատերի մոտ վիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել։
Կոնտակտավոր կամ առողջական այլ խնդիրներ ունեցող աշակերտների համար, որպես այլընտրանք, դպրոցներում շարունակում է կիրառվել հեռավար ուսուցման տարբերակը։ Միայն բժշկի ցուցումով են աշակերտներն ազատվում առկա դասապրոցեսից, նրանց հեռավար ուսուցումը անցկացնում են ոչ թե իրենց դպրոցների դասավանդող ուսուցիչները, այլ կենտրոնացված էլեկտրոնային դաս վարող մասնագետները։
Դպրոցներում երկրորդ կիսամյակի ընթացքում հակահամաճարակային կանոնների փոփոխություններ չեն եղել, դասաժամերի տևողությունը նույնպես չի փոխվել, տարրական օղակի երկշաբաթյա բացակայությամբ պայմանավորված՝ միայն որոշ դպրոցներում երկհերթ դասերը դարձել են միահերթ։
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...