Հայտարարվել է Ан-148 ինքնաթիռի վթարի հավանական պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Հայտարարվել է Ан-148 ինքնաթիռի վթարի հավանական պատճառը

17:24 13.02.2018

Հայտնի են դարձել Ан-148 օդանավի ինքնագրիչի տվյալների վերծանման արդյունքները։ Նախնական տեղեկություններով վթարի պատճառը կարող էր լինել ընդհանուր ճնշման ընդունիչների սառչելը, ինչի հետևանքով թռիչքի արագության տվյալների անհամապատասխանություն է առաջացել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 13-ին հայտարարել է Միջպետական ավիացիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։  

«Գրանցված տեղեկության նախնական վերլուծությունը, ինչպես նաև նախկինում նման դեպքերի վերլուծությունը, թույլ են տալիս ենթադրել, որ վթարային իրավիճակի ստեղծման պատճառ կարող էին հանդիսանալ  թռիչքի արագության վերաբերյալ սխալ տվյալները, ինչն էլ իր հերթին կապված է եղել  ընդհանուր ճնշման ընդունիչների սառեցման հետ», – հաղորդում է կոմիտեն:

 
Ինքնաթիռում արտակարգ  իրավիճակ է ստեղծվել թռիչքից 2.5 ր անց: 1300 մ բարձրության վրա 465-470 կմ/ժ արագությամբ թռչելիս օդանավի «սև արկղերն»  արագության սենսորների միջև անհամապատասխանություններ են արձանագրել: 30 վ անց տվյալների տարբերությունը կազմել է 30 կմ/ժ-ի, որից հետո անձնակազմին տրվել է տվյալները համեմատելու հրահանգ: 2000 մ բարձրության վրա հրահանգը կրկնվել է, ընդ որում՝ այդ ժամանակ արագության սենսորների  տվյալների միջև անհամապատասխանություններն ավելի էին մեծացել:
Համեմատելու երկրորդ հրահանգից հետո, անձնակազմը անջատել է ավտոպիլոտը և անցել ձեռքի կառավարման: Գետնին բախվելուց հետո արագության ցուցիչներից մեկը շարունակել է զրոյական մնալ, իսկ երկրորդը ցույց տալ 800 կմ/ժ արագություն։  

Подробнее на ТАСС:
http://tass.ru/proisshestviya/4954642
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP