Վրացական լրատվամիջոցները ևս քննարկում են Կարսի պայմանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Վրացական լրատվամիջոցները ևս քննարկում են Կարսի պայմանագիրը

21:43 23.07.2018

2021 թվականին լրանում է Կարսի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Պայմանագրի իրավական ու բարոյական  հետևանքները, թեև մասամբ, իրենց վրա են զգացել նաև հարևան վրացիները: Կարսի պայմանագրով Լեռնային Աջարիայի մի մասը՝ 6 գյուղեր, արհեստականորեն կտրել են Վրաստանից և բռնակցել Թուրքիային: Աջարիայի կիրճում գտնվող Մաճախելի գյուղը պայմանագրով կիսվել է 2 մասի, երբ հարազատ մարդիկ, կախված տան դիրքից, հայտնվել են սահմանից անդին: Վերին Մաճախելան հայտնվել էր վրացական կողմում, ցածրադիրը՝ թուրքական:

Վրացական Առաջին ալիքի պատրաստած տեսանյութում 103-ամյա Ֆաթիմա Կիրկիտաձեն, ով 1921-ին փոքրիկ աղջնակ էր, հիշում է՝ ինչպես փակեցին սահմանը, իրարից բաժանեցին հարազատներին: Հիշում է մոր՝ բռնի կերպով իրարից բաժանված հարազատների կարոտը. «Վեց տարեկան էի, երբ գյուղում զինված ժանդարմներ երևացին և արգելեցին  անցնել գյուղի մյուս մասը: Մինչ այդ մայրս ինձ ձի նստած տանում էր հարազատների մոտ: Հիշում եմ` ինչպես էր նա լալիս սահմանի մյուս կողմում մնացած հարազատների՝ քրոջ, եղբոր ու մյուս բարեկամների կարոտից»:

Երկու մասի բաժանված վրացական  գյուղերի միջև երկաթե վարագույրը բացվեց 70 տարի անց, երբ Վրաստանի ու Թուրքիայի միջև հաստատվեց ազատ հաղորդակցություն, երբ բացվեց Սարփիի անցակետը: Այդ ժամանակ արհեստականորեն բաժանված վրացական գյուղի բնակիչները կորցրած  հարազատներին գտնելու հույսով հասան վրացական գյուղեր՝ ոչ թե հատելով նրանց կապող 4 կմ-ոց ճանապարհահատվածը, այլ մի քանի տասնյակ կիլոմետրեր՝ պաշտոնական Սարփի անցակետը հատելով: Մինչ այդ, կիսված գյուղի երկու կողմի բնակիչներին խստիվ արգելված էր նայել սահմանից այն կողմ մնացած գյուղին կամ էլ՝ մատնացույց անել դրանք:

«Կիրճի ցածրադիր  վայրում երևացող սպիտակ շենքերով գյուղը  (Մաճախելի գյուղի օտարված մասը) Թուրքիայի տարածքում է: Նախկինում դա մեր տարածքն էր. մեր գյուղը: 1921թ Թուրքիան այն խլեց մեզանից: Մեզ արգելվում էր նայել, անգամ` մատ պարզել գյուղի ուղղությամբ: Հետո պարզվեց, որ նման արգելք կար նաև թուրքական  կողմից»,-հիշում է կիրճի տարեց բնակիչներից մեկը՝ Դավիթ Կախիձեն, ում հարազատները ևս մնացել էին  սահմանից անդին:

Վրաստանի Առաջին ալիքի  նկարահանող խումբn, ընդառաջելով Կախիձեի  տարիքին ու ցանկությանը, նրան իրենց հետ տանում է թուրքական Մաճախելի գյուղ: Սահմանն անցնելուց հետո առաջին իսկ գյուղում  նրանց  ողջունում  են վրացերեն լեզվով: Այստեղ պահպանվել են աջարական ավանդական փայտե տներ, որոշ ավանդույթներ: Պահպանել են մայրենի  լեզուն, գիտեն նաև թուրքերենը, որի իմացությունը պարտադիր է: Թուրքական հետքն այստեղ երևում է ամենուր` շենքերի վրա պարզված դրոշներով և վեր խոյացած մզկիթով:

Տեղաբնակները  պատմում  են, որ  սահմանը բացվելուց հետո վրացական կողմից  մի քանի տարի շարունակ մարդիկ էին  գալիս՝ հարազատներին գտնելու հույսով: Այնուամենայնիվ, կիրճի երկու կողմում բնակվող հայրենակիցները հույս են տածում, որ պայմանագրի 100-ամյակին  ընդառաջ երկու անջատված հատվածների միջև կբացվի 4կմ-ոց ճանապարհը, և հարազատները ստիպված չեն լինի հանդիպելու համար անցնել Սարփի անցակետն ու կտրել հարյուրավոր կիլոմետրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Ես կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ նրա անունը շրջանառվում է կոռուպցիոն գործարքների հետ կապված, ապա վարչապետը նշել է հետևյալը. «Ես ուզում եմ ասել, որ նաև 2020 թվականին կամ գուցե […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

BACK_TO_TOP