21:16 07.01.2022
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելն առաջին նախադեպն է այդ կառույցի գոյության ընացքում: Մենք գիտենք, որ դեպքեր են եղել որ ՀԱՊԿ-ը հրաժարվել է միջամտել, այդ թվում նաև արյունահեղությաւն բարձր հավանականությաւն և ՀԱՊԿ կանոնադրության անհամապատասխանության պատճառով: Ալմաթիում տեղի ունեցող ողբերգությունը կարող է լրջորեն վտանգել այդ հսկայական երկիրը՝ մեծությամբ երկրորդը Ուկրաինայից հետո նախկին ԽՍՀՄ տարածքում: Եվ եթե հաշվի առնենք այն, որ մենք չգիտենք, թե ով է հավակնում իշխանության, այսինքն՝ ով է հակառակորդը գործող իշխանության, այն քաոսը, որ կարող է առաջանալ այս իրավիճակում, շատ լուրջ վտանգ է ներկայացնում»,- Ղազախստանում տեղի ունեցող իրադարձութուններին է անդրադարձել Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը:
Նա կարծում է, որ տեղի ունեցողը ներիշխանական ճգնաժամ է:
«Սոցիալական բունտը նախագահ Տոկաևի շատ թույլ ու ոչ քաղաքական արձագանքի արդյունքում վերաճեց լուրջ կոնֆլիկտի: Տոկաևը սկզբում սպառնաց երիտասարդներին, այն երիտասարդներին, որոնց միջին տարիքը 29-նն է, և նրանք բացարձակ չունեն խորհրդային սոցիումում ապրելու փորձ: Եվ ղազախական իշխանության ադմինիստրացիայի այն հայտարությանը, թե բողոքի ակցիայի մասնակիցները զինված են օպտիկական նշանառության զենքերով, ես միանգամայն հավատում եմ: Դա հնարավոր է, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ մարդիկ հայտնվել են հունվարի 5-ին՝ օրվա երկրորդ կեսին: Մինչ այդ տիպիկ փողոցային, քաոտիկ բողոքի ակցիա էր: Ու հենց այդ պահից, երբ հայտնվեցին զինված ցուցարարները, բողոքի ակցիան ընթացավ բոլորովին այլ հունով: Գրավվեցին պետական կառույցների շենքերը, այդ թվում՝ Ազգային անվտանգության կոմիտեի շենքը: Ինչո՞ւ դիմադրություն ցույց չտրվեց այդ մարդկանց, ներսում լավ պատրաստված մարդիկ էին: Գուցե նրանք գիտեի՞ն, որ գործնականում իրենց մարդիկ են մտել շենք: Իսկ ինչպե՞ս այդ մարդիկ հայտնվեցին Ալմաթիում արտակարգ դրության պայմաններում, ինչպե՞ս մտան, երբ քաղաքը փակ էր: Կարծում եմ՝ դրանք այն մարդիկ են, որոնք ունեն նույն իշխանական լիազորությունները, կամ նախկինում պաշտոնից ազատված մարդիկ են, օրինակ, ազգային անվտանգության աշխատանքից ազատված ղեկավարները, առաջին հերթին՝ Նարզարբաևի բարեկամները: Այ դա է, հավանաբար, երրորդ ուժը, որը պայքարի մեջ է մտել»:
Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ևս կարծում է, որ Ղազախստանում կատարվողը ներիշխանական ճգնաժամի հետևանք է:
«Այն, ինչ կատարվում է այժմ Ղազախստանում, սոցիալական բունտ է, որը վերաճել է քաղաքական բողոքի և ներիշխանական ճգնաժամի, որում իշխող ուժի տարբեր հատվածները լուծում են իրենց խնդիրները, այդ թվում նաև ռազմական մեթոդով: Այս լարվածությունը կարող է հանգեցնել տարբեր բարդ զարգացումների, և Ռուսաստանը որոշել է ձեռքը պահել զարկերակի վրա, որպեսզի ամեն դեպքում պահի այդ՝ հետխորհրդային տարածքում անչափ կարևոր երկիրն իր ազդեցության գոտում: Ինչո՞ւ ոչ ոք չդիմադրեց, բոլոր ականատեսները պատմում են, որ Ալմաթիի փողոցներում չկան ազգային անվտանգության ծառայողներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության կոմիտեն գրավվեց այդքան հեշտորեն, սրանք այն հակասություններ են, որոնց վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացությանը, թե փորձ է արվում Ղազախստանը հանել ինչ-որ վերահսկողության դաշտից, որը շատ լուրջ պրոբլեմ կդառնա ամբողջ տարածաշրջանի համար՝ սկսած Չինաստանից մինչև Իրան և Ռուսաստան: Ղազախստանում կատարվողը այնքան ժամանակ կմնա վտանգավոր, քանի դեռ չի ձևավորվել հաջորդ իշխանությունը»,-համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում10:29 26.11.2024
Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինենՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է. հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում կլինեն […] ...
10:23 26.11.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում ենՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...
10:18 26.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ: ...
10:00 26.11.2024
Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...
09:58 26.11.2024
Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում առկա մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը նոյեմբերի 24-ին «Բայազետ» հասարակական կազմակերպության հրավերով որպես բանախոս է հանդես եկել «Գեղարքունիքի մարզի քաղաքական ակումբի» շրջանակներում, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Անի Հովեյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև Գեղարքունիքի մարզում, […] ...
09:55 26.11.2024
Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ BloombergՄի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...