15:22 13.02.2018
Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀ դատախազությունը փետրվարի 8-ին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տևական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս: Սա, թերևս, ապօրինի ծառահատումների հայտնաբերված ամենախոշոր դեպքն է, ուստի բնապահպաններն այս օրերին քննարկում են նաև, թե ինչպես ստացվեց, որ տեսչական մարմինները գնացին այդ քայլին.
«Ես կարծում եմ, որ այդ ստուգումների պատճառներից մեկը եղել է այն, որ անցած տարի ՄԱԿ-ի աջակցությամբ ուսումնասիրություն արվեց: Մանրամասն ուսումնասիրեցին տիեզերքից նկարները: Այդպիսի խորությամբ մենք ուսումնասիրություն, ինչքան գիտեմ, չենք ունեցել՝ հյուսիսային մասի անտառները՝ Լոռի, Տավուշ: Գիտեք, ես ուղղակի սարսափած էի, որ լսում էի այդ արդյունքները և նայում էի այդ նկարներին: Պատկեր է, որ այլևս անտառածածկ տարածք չէ, այլ ուղղակի ցանց է՝ առանձին-առանձին անտառային հատվածներից ստեղծված ցանց էր՝ արանքներում էսպես դատարկ՝ լրիվ անտառահատված տարածքներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բնապահպան Կարինե Դանիելյանը:
Բնապահպանի հիշեցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել պատասխանատու բոլոր կառույցների ղեկավարները, ու նրանցից որևէ մեկը չի հերքել:
«Ես հարց տվեցի՝ լավ, ինչպե՞ս է ստացվում, որ տիեզերքից այսպիսի նկարներ ունենք, ինձ պատասխանում էին, որ դա սանիտարական հատման արդյունք է, խնամքի հատումներն են, ինչը տարբերելու համար մեծ աշխատանք պետք է անել»,- շարունակել է բնապահպանը:
Կարինե Դանիելյանը հույս ունի, որ համակարգում կատարված փոփոխություններն իրենց արդյունքը կտան և ապօրինի ծառահատումներ դեպքերն իսկապես կնվազեն:
Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, որով նախատեսված էր անտառները հանձնել ՀՀ բնապահպանության նախարարության պահպանությանը: Իսկ 2017թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՀՀ բնապահպանության նախարարության կազմում անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին հրամանագիրը:
«Նախորդ տարվա վերջից և այս տարեսկզբից սկսվել են համակարգային խնդիրների լուծման աշխատանքները: «Հայանտառ» ԲԲԸ-ն ԲՆ կազմ բերեցին, Բնապահպանության նախարարության կազմից հանեցին Բնապահպանական վերահսկողության մարմինը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մեջ էսպես անտառային կոմիտե ստեղծվեց, կոմիտեի մեջ ստեղծվում է պահպանության ծառայությունն առանձին և կառավարման օգտագործման մարմինն առանձին»,- պարզաբանել է Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը:
09:50 08.04.2025
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքըԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։ Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» […] ...
09:40 08.04.2025
Մադուրոն երկրում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երեքշաբթի օրը երկրում կհայտարարի արտակարգ տնտեսական դրություն՝ կապված Միացյալ Նահանգների կողմից հայտարարված առևտրային պատերազմի հետ։ «Վաղը ես կստորագրեմ տնտեսական արտակարգ դրության մասին սահմանադրական հրամանագիրը՝ պաշտպանելու Վենեսուելայի տնտեսությունը», – ասել է նա երկուշաբթի օրը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուս» հաղորդման ժամանակ։ Վենեսուելայի առաջնորդը կարծում է, որ «ԱՄՆ կառավարությունը […] ...
09:30 08.04.2025
Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ինՀարավային Կորեայի կառավարությունն ընտրել է հունիսի 3-ը որպես արտահերթ նախագահական ընտրությունների օր՝ Յուն Սեոկ Յեոլի իմփիչմենթի հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է վարչապետ Հան Դեոկ Սուի գրասենյակը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն իշխանությունից հեռացրեց նախագահ Յուն Սեոկ Յոլին, և ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։ Նախկինում սպասվում էր, որ քվեարկությունը տեղի կունենա 60 օրից՝ […] ...
09:18 08.04.2025
ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Լիվ ՖեիյենինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի […] ...
09:10 08.04.2025
Իսրայելը պետք է «ավելի պատասխանատու» վարի իր արտաքին քաղաքականությունը. ՖիդանԻսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի «ավելի մեծ պատասխանատվությամբ». նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը։ Իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ, նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես՝ օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի և բացասական […] ...
09:00 08.04.2025
Տոկիոն մտադիր է պահպանել մասնակցությունը Սախալինի նախագծերինՃապոնիայի կառավարությունը մտադիր է պահպանել մասնակցությունը ռուսական «Սախալին-1» և «Սախալին-2» նախագծերին, քանի որ դրանք կարևոր է համարում երկրի էներգետիկ անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է երեքշաբթի օրը հրապարակված Ճապոնիայի ԱԳՆ դիվանագիտության մասին ամենամյա զեկույցում, Տոկիոն վարում է էներգետիկայի ոլորտում Ռուսաստանից կախվածությունից աստիճանաբար հրաժարվելու քաղաքականություն։ «Սախալին-1 և Սախալին-2 նավթի և բնական գազի զարգացման նախագծերը կարևոր […] ...