19:49 29.12.2021
2020 թվականին ամբողջ աշխարհում սկիզբ առած համավարակի հարուցած տնտեսական, քաղաքական և ի վերջո առողջապահական լուրջ դժվարությունները շարունակություն ունեցան նաև 2021 թվականին։ Բոլոր երկրներում առողջապահության համակարգը մեկ տարուց ավելի է իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Covid-ի դեմ պայքարում, իսկ Հայաստանում ավելի ծանրագույն վիճակ ստեղծվեց պատերազմի պատճառով։
Սպիտակ խալաթավորները պայքարում էին երկու ճակատով։ 2021 թվականի ընթացքում բոլոր բուժհաստատությունների ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքները աշխատեցին գրեթե 120% ծանրաբեռնվածությամբ, Covid հիվանդացության ու մահվան թվերը սահմանեցին նոր հակառեկորդներ: Շիրակի մարզի բուժհաստատությունների հիմնական մասն ամբողջ տարվա ընթացքում աշխատեց 7/24 ռեժիմով։
2020-2021 թվականների ընթացքում մասնագետների համար անծանոթ ու մահաբեր վիրուսը փոխեց իր բնույթն ու ախտանշանները։ Այն նոր մարտահրավեր դարձավ բժիշկների համար: 2020 թվականից սկսած ու մինչ հիմա առողջապահության համակարգում պայքարի ռեժիմը չի փոխվել։
Վիրուսի կանխարգելմանն ուղղված արդյունավետ համարվող միակ միջոցը պատվաստումը Հանրապետությունում սկսեցին 2021-ի ապրիլից: Պատվաստանյութերի հանդեպ սկզբում վստահության պակաս կար, հետո պատվաստումների պարտադիր պայմանը հանգեցրեց պատվաստանյութերի մեծ պահանջարկի։
«Այս պահի դրությամբ մենք մարզի 18 տարեկանից բարձր ազգաբնակչության մոտ 69 հազար պացիենտի մոտ ունենք առաջին դեղաչափով պատվաստում, մոտ 44 հազարն էլ պատվաստված են երկու դեղաչափով»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը։
Առաջնային բուժօղակի ծանրաբեռնվածությունը՝ հայտնաբերված դեպքերի թվով ու ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով պայմանավորված, տեղափոխվեց հիվանդանոցների Covid բուժման բաժանմունքներ, որոնք աշխատեցին վիրուսի բոլոր ալիքների ժամանակ։
«Մահճակալների ծավալման ժամանակ ինֆեկցիոն հիվանդանոցում, Գյումրի ԲԿ-ի Covid բաժանմունքում ընդհանուր առմամբ մենք ունեցել ենք 170 մահճակալ։ Բաժանմունքները շատ ծանրաբեռնված էին աշխատում՝ երբեմն մինչև 120%, մահճակալային ֆոնդը զբաղված էր լինում»,- նշել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը։
Մարզի երկու Covid բուժման կենտրոններում միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հոսպիտալացվել են 1150 հիվանդներ, Գյումրի ԲԿ-ի թթվածնային արտադրամասի օրական արտադրած թթվածնի ծավալը եղել է օրեր, որ չի բավարարել։ Այս ընթացքում էր, որ մարզի առողջապահության ոլորտում նաև վերակազմավորում տեղի ունեցավ։
Բժշկական կենտրոնին միավորվեցին ինֆեկցիոն հիվանդանոցը, Գյումրիի ծննդատունը, ուռուցքաբանական դիսպանսերը և պաթոլոգաանատոմիական լաբորատորիան։ Չորս բուժհաստատությունների միավորումը հնարավորություն տվեց փակել կուտակված մեծ պարտքերը։
«Միացման արդյունքում հիվանդանոցների բյուջեներն են միավորվել։ Մենք պատերազմի և Քովիդի պատճառով նախորդ տարի մեր պետպատվերներն ու պլանային վիրահատությունները չէինք իրականացրել, նվազել էր մեր եկամուտները, իսկ այս տարի մենք ավելի ենք արել պետպատվերը՝ մոտ 20-30%-ով»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։
Միավորված 4 բուժհաստատությունների միլիոնների հասնող պարտքերը փակվել են բյուջեների միավորման և բուժծառայությունների ավելացման հաշվին։ 2022 թվականին նոր բաժանմունքի բացումով և նոր սարքավորումների ձեռք բերման արդյունքում Գյումրի կենտրոնը սպասում է նոր բուժծառայությունների ներդրման։ Նոր տարվա հունվարից կգործի ինսուլտի բուժման պետական ծրագիրը։ Թանկարժեք ծառայությունը մարզերից առաջինը հասանելի է միայն Գյումրի ԲԿ-ում:
«Բավականին լուրջ բաժանմունք է լինելու՝ շատ թանկարժեք, պետության կողմից անվճար տրամադրված օգնություն է իրականացվելու՝ երեքից մինչև յոթ միլիոն դրամ գումարի շրջանակներում՝ մեկ հիվանդի համար։ Այս բաժանմունքը մարզերից առաջինը իրականացվելու է միայն մեզ մոտ»,- նշում է Արմեն Իսահակյանը։
Գյումրիի բուժհաստատությունների վերամիավորման արդյունքում 2021 թվականին Գյումրի կենտրոն դիմելիության թիվն աննախադեպ է եղել։ Միայն 13 հազար մարդ ստացել է ստացիոնար բուժում, 33 հազարը՝ ամբուլատոր։
Առողջապահության համակարգը հաջորդ տարում ևս ապահովագրված չէ մարտահրավերներից, քանի դեռ աշխարհում մոլեգնում են Covid-ի նոր շտամները, պատվաստանյութերի մրցավազքը և մարդկանց առողջության առաջնային պահպանման խնդիրները։
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...