Ռուսաստանը միգրանտներին կպարտավորեցնի մատնահետք և ՄԻԱՎ թեստ հանձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--7.91 oC

Ռուսաստանը միգրանտներին կպարտավորեցնի մատնահետք և ՄԻԱՎ թեստ հանձնել

08:25 29.12.2021

Ռուսաստանում դեկտեմբերի 29-ից ուժի մեջ են մտնում օրենսդրական փոփոխությունները, համաձայն որոնց՝ աշխատանքային միգրանտները և օտարերկրացիները, ովքեր երկիր են այցելում տևական՝ 90 օրից ավելի ժամկետով, պետք է բուժզննում անցնեն և մատնահետք հանձնեն (դակտիլոսկոպիա)։ Այս մասին հիշեցնում է ՌԴ ՆԳՆ-ն։

Բուժզննման մեջ ներառված է վարակիչ հիվանդությունների, այդ թվում ՄԻԱՎ-ի առկայությունն ի հայտ բերող թեստը։ Անձը կենթարկվի նաև թմրանյութային կախվածության ստուգման։ Բոլոր օտարերկրացիները պետք է անցնեն ռենտգենային հետազոտություն, արյան և մեզի փորձաքննություն։

Դաշնային օրենքում ասվում է, որ միգրանտները պետք է հետազոտվեն նարկոլոգի, հոգեբույժի և վարակաբանների մոտ երկիր մուտք գործելուց հետո 30 օրում։ Նշվում է, որ ՄԻԱՎ-ի թեստը հնարավոր է հանձնել միայն ՌԴ տարածքում գտնվող բուժհաստատություններում։ Տեղեկանքները վավեր կլինեն 12 ամիս։ Ժամկետի ավարտից հետո դրանք պետք է վերահաստատվեն։

Մատնահետքեր հանձնել և բուժզննում անցնել հարկավոր չէ Բելառուսի քաղաքացիներին, 6-ից ցածր տարիքի երեխաներին, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց, դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերին և մի շարք այլ կատեգորիաների անձանց։

ՌԴ իշխանությունները կարծում են, որ այս միջոցառումները թույլ կտան բարելավել սանիտարահամաճարակաբանական իրադրությունն ու նվազեցնել հանցավորության մակարդակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրապարակվել է Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման տեսանյութը

08:57 01.02.2025

Հրապարակվել է Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման տեսանյութը

Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման պահը ֆիքսել են ականատեսները։ Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը ընկնում մեծ արագությամբ և պայթում՝ ստեղծելով հսկայական հրե գնդակ: Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել ՝ ընկնելով բնակելի շենքերի վրա, որոնք հրդեհվել են։ Ինչպես հայտնում է Fox News-ը, դա Lear 55 ինքնաթիռն […] ...

Ֆիլադելֆիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

08:42 01.02.2025

Ֆիլադելֆիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել՝ ընկնելով բնակելի տների վրա, որոնք հրդեհվել են, հայտնում է CBS-ը։ «Արտակարգ իրավիճակների բրիգադները արձագանքում են Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունին այն բանից հետո, երբ փոքր ինքնաթիռը կործանվել է Ռուզվելտ բուլվարի և Քոթման պողոտայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Fox News-ի տվյալներով՝ խոսքը Lear 55 բժշկական ինքնաթիռի մասին է, […] ...

ՃՏՊ Ակունք գյուղի սկզբնամասում․ կա զոհ և տուժած

08:23 01.02.2025

ՃՏՊ Ակունք գյուղի սկզբնամասում․ կա զոհ և տուժած

Փետրվարի 1-ին, ժամը 01:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Maserati» մակնիշի […] ...

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

22:07 31.01.2025

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […] ...

SHANTNEWS

22:00 31.01.2025

SHANTNEWS

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

21:55 31.01.2025

Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն, փոխանցում է ermenihaber-ը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում […] ...

BACK_TO_TOP