Covid-19-ի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ. մասնագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Covid-19-ի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ. մասնագետ

13:57 25.12.2021

Հայաստանում ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նախարարությունը գնահատել է, թե Հայաստանում վարակման հաճախականությունն ինչպիսի՞ն է պատվաստվածների և չպատվաստվածների շրջանում, և թե պատվաստման արդյունքում վարակման ռիսկը որքանով է նվազում:

«Ըստ մեր գնահատումների՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ չպատվաստվածների շրջանում վարակման ռիսկը կազմում է 0.39 տոկոս, յուրաքանչյուր 337-րդ դրական դեպքը չպատվաստված անձ է, որը ենթակա է վարակման ռիսկի: 2 դեղաչափ պատվաստված անձանց շրջանում վարակման ռիսկը կազմում է 0.08 տոկոս. յուրաքանչյուր 1290-րդ պատվաստված անձը ենթակա է վարակման ռիսկի: Այսպիսով, պատվաստման արդյունքում մեր վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ»,-ասել է Սահակյանը:

Նրա խոսքով՝ չպատվաստված անձանց շրջանում 0.09 տոկոսով կա ռիսկ, կամ, յուրաքանչյուր 1379-րդ չպատվաստված անձը, եթե հիվանդանա վիրուսով, ենթակա կլինի հոսպիտալացման: Իսկ 2 դեղաչափ պատվաստված անձանց շրջանում ռիսկը 0.01 տոկոս կամ յուրաքանչյուր 11413-րդ պատվաստված անձը ենթակա է հոսպիտալացման ռիսկի: «Եթե համադրում ենք այս երկու ռիսկերը, ունենում ենք, որ ամբողջական պատվաստումը 7.5 անգամ պաշտպանում է հոսպիտալացման ռիսկից»,-ասել է մասնագետը:

Չպատվաստվածների 0.01 տոկոսը կամ յուրաքանչյուր 13867-րդ չպատվաստված անձը մեծ ռիսկայնության գոտում է, այսինքն՝ ռեանիմացիայում հայտնվելու: Իսկ 2 դեղաչափ ստացածների շրջանում հոսպիտալացման ռիսկը 0.0011 տոկոս է կամ յուրաքանչյուր 94568-րդ պատվաստված անձը: Համադրության դեպքում կստացվի, որ երկու դեղաչափ ստացածների մոտ ռիսկը 6.8 անգամ նվազ է՝ չպատվաստված մարդու համեմատությամբ: Փոքր է հավանականությունը, որ ինքը ծանր կլինիկական ընթացքով կհայտնվի ռեանիմացիայում:

Անդրադառնալով արձանագրված տվյալներին՝ Սահակյանը տեղեկացրել է, որ Հայաստանում վարակվել է առաջին դեղաչափ ստացած անձանց 1.3 տոկոսը, երկրորդ դեղաչափ ստացածների 1.2 տոկոսը, իսկ 2-րդ դեղաչափը ստացածների 1.1 տոկոսը 14 օր հետո վարակվել է:

Ընդ որում, պատվաստման ենթակա բնակչության 40.8 տոկոսն է ստացել առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը՝ մոտ 30 տոկոսը:

Ամբողջական պատվաստված ու հետո վարակված անձանցից հոսպիտալացվել է 0.12 տոկոսը, իսկ վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել 0.011 տոկոսը: Ըստ Սահակյանի՝ դա չնչին տոկոս է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

BACK_TO_TOP