10:09 13.02.2018
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ 2018թ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Սաակաշվիլիին երկրից վտարելու համար։
«Ուկրաինան պնդում է, որ գնում է դեպի Եվրոպա, եվրոպական արժեքներ, իսկ դրանցից առաջնայիններն են համբերատարությունը, ժողովրդավարությունը և բազմակարծությունը։ Սակայն կիևյան խորամանկները հորինված արդարացումներով քաղաքացիությունից զրկեցին նախկին նահանգապետ և կուսակցապետ Սաակաշվիլիին, իսկ այժմ նաև դուրս են շպրտել երկրից»,- գրել է Ժիրինովսկին Telegram սոցիալական կայքում։
Վրաստանի նախկին նախագահի հանդեպ նման ջերմ վերաբերմունք լիբերալ-դեմոկրատ կուսակցապետը սկսել է դրսևորել վերջին ամիսներին, երբ Ուկրաինայի իշխանությունները բացահայտ սկսեցին պայքարել Սաակաշվիլու դեմ։ Ժիրինովսկին, Սաակաշվիլիին անվանել էր «Ուկրաինական Ստալին» և կանխատեսել, որ նա կտապալի Պորոշենկոյի իշխանությունը։ Բայց նախկինում, երբ Սաակաշվիլին դեռ Վրաստանի նախագահն էր, Ժիրինովսկին միայն ցեխ էր շպրտում նրա հասցեին։
22:43 13.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 20-ը Քաթարի Դոհա քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլը: Մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ Արթուր Դավթյան Վահագն Դավթյան Արթուր Ավետիսյան Համլետ Մանուկյան Մամիկոն Խաչատրյան ...
22:30 13.04.2025
Bild. Գերմանիայի հյուսիսում փոքր ինքնաթիռի է կործանվել. կան զոհերԳերմանիայի հյուսիսում գտնվող Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասի Զալցգիտեր քաղաքում փոքր ինքնաթիռի է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Ինքնաթիռը կործանվել է Salzgitter AG պողպատաձուլական ընկերության տարածքում։ Տեղական ժամանակով ժամը 9:45-ին: Բռնկվել է հրդեհ, տեղում աշխատում են հրշեջները։ Նախնական տեղեկությունների համաձայն, օդաչուն և երկրորդ օդաչուն զոհվել են։ Ինքնաթիռի կործանման պատճառները […] ...
22:17 13.04.2025
Պեսկովը Նավկայի տարեդարձի առթիվ սառույցի վրա պարել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» սառցե ծրագրով։ Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, […] ...
22:05 13.04.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս, Արզական, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ և Աղվերան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից […] ...
21:52 13.04.2025
Ապրիլի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […] ...
21:39 13.04.2025
Մայր Տաճարում կատարվել է Դռնբացեքի արարողությունԱպրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի արարողություն։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: ...