Կառավարությունն ավելի քան 128 մլն դրամ կուղղի ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Կառավարությունն ավելի քան 128 մլն դրամ կուղղի ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար

15:22 23.12.2021

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 128,439.6 հազար դրամ ուղղել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար անհրաժեշտ պեղումների իրականացման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման, Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման գծով ծախսերին: Նախատեսվում է նաև 17,500.0 հազար դրամ ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Մասնավորապես, առաջարկվում է վերը նշված աշխատանքներից Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հարավ-արևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումների, ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի բաղնիքների ամրակայման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցի պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման իրականացման համար նախատեսվում է գումարը դրամաշնորհային պայմանագրով հատկացնել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին, որի գործառույթներից է օրենքով սահմանված կարգով՝ պատմամշակութային վտանգված և վերականգնվող անշարժ հուշարձանների պեղումների կատարումը: Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի պեղումների աշխատանքների իրականացման համար առաջարկվում է գումարը դրամաշնորհային պայմանագրով հատկացնել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին: Նախատեսվում է նաև Հայաստանի պատմության թանգարանին գումար հատկացնել՝ թանգարանում պահպանվող աշխարհում բացառիկ հնագիտական գտածո կաշվե ոտնամանի (Արենի-1 քարանձավից գտած, մ.թ.ա. 3600-3500 թթ.) պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար: Ոտնամանը գտնված օրվանից լիարժեք վերականգնման և ամրակայման գործընթաց չանցնելու, ինչպես նաև ցուցադրության մեջ համապատասխան ջերմախոնավային պայմաններ չապահովելու պատճառով կաշին չորացել է, կրել որոշակի արտաքին փոփոխություն և դեֆորմացվել։ Այս փոփոխությունները կարող են հանգեցնել կաշվի քայքայման։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատմության հուշարձանների պահպանման խնդիրներին անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: «Մենք 2020 թվականից մի ծրագիր պիտի սկսեցինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց: Խոսքը մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգման ծրագիր իրականացնելու մասին է: Այս դեպքում խոսքն ամրոցների և բերդերի մասին է: Մենք ամրոցների, բերդերի և քաղաքացիական ու պետական նշանակության կառույցների բավականին հարուստ ժառանգություն ունենք: Բայց հարուստ ժառանգությունը բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը՝ սկսած ճանապարհներից. դեպի այդ ամրոցներ տանող պատշաճ ճանապարհներ չկան: Հաջորդ խնդիրն այն է, որ դրանք շատ երկար ժամանակ ընդհանրապես որևէ վերականգման, ամրացման աշխատանքների չեն ենթարկվել: Այս ծրագրի շրջանակում նաև Ամրակից համայնքի տարածքում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգման համար ենք գումար հատկացնում, այս ուղղությունը նույնպես շատ կարևոր է»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարևորել է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը նաև տնտեսության և զբոսաշրջության զարգացման համատեքստում: «Պետք է խոստովանենք, որ մեր պատմամշակութային ժառանգության ամբողջ շրջանակը չէ, որ պատշաճ մակարդակով կարողանում ենք մատուցել զբոսաշրջային բիզնեսին և ինչու չէ նաև մեր հանրությանը: Այս առումով շատ կարևոր է Արենի քարանձավի գտածոն: Այն, իհարկե, համաշխարհային պատմության համար բացառիկ գտածո է, որը բացառիկ ուշադրության և պահպանության պետք է արժանանա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ծրագիրը պետք է լինի շարունակական:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրների վերականգման խնդրին և նշել, որ այդ հարցի վերաբերյալ մի շարք քննարկումներ են անցկացվել: «Մայր Աթոռի հետ համատեղ ծրագիր պետք է առաջարկենք, որպեսզի փորձենք համատեղ վերականգնել և զարգացնել վանական այն համալիրները, որոնք համարվում են պատմամշակութային արժեքներ: Գաղափարն այն է, որ կառավարության, եկեղեցու և բարերարների համատեղ ջանքերով պատմամշակութային ժառանգությունը պետք է բոլոր չափանիշներին համապատասխան վերականգնվի: Երբ մեր եկեղեցիները գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում կամ խոշոր բնակավայրերին մոտիկ տարածքներում, այդտեղ շատ, թե քիչ բարվոք վիճակ է, բայց մենք ճարտարապետական գլուխգործոցներ ունենք, որոնք նաև շատ մեծ հոգևոր նշանակություն ունեն, գտնվում են բանուկ ճանապարհներից հեռու: Գաղափարն այն է, որ կառավարությունն իր վրա վերցնի ենթակառուցվածքների ստեղծումը, Հայ Առաքելական եկեղեցին, բարերարները ներդրում անեն եկեղեցու, վանական համալիրի վերականգման գործում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հրատապ ջանք պետք է գործադրել պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության կարևոր այն համալիրների վերականգնման ուղղությամբ, որոնք վտանգված են: «2019 թվականին մենք մի ծրագիր էինք սկսել, որը դարձյալ ՔՈՎԻԴ-ի և պատերազմի պատճառով ընդհատվեց: Խոսքը Խորհրդային Միությունից որպես ժառանգություն ստացած և ժամանակի ընթացքում վերացված մշակութային կոթողների մասին է: Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ Չարենցավանի խաչմերուկի մոտ գտնվող «Հավերժության ժապավեն» կոչվող համալիրը վերականգման վերջին փուլում է»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով նման արձանների պատշաճ պահպանություն իրականացնելու կարևորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

BACK_TO_TOP