17:28 21.12.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին ստանում է բազմաթիվ զանգեր և բանավոր հարցումներ էլեկտրոնային մատյաններում կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած աշակերտների ամփոփիչ գնահատման վերաբերյալ:
Այս առնչությամբ նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 2017-2018թթ. ուսումնական տարվանից գործում են մեթոդական ցուցումներ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ։
Այդ ցուցումներով նկարագրված են նաև ստուգման որևէ տեսակից սովորողի բացակայության դեպքում տվյալ աշխատանքի հետագա հանձնման ձևերը։
Համաձայն մեթոդական ցուցումներին՝ թեմատիկ, գործնական կամ կիսամյակային ամփոփիչ աշխատանքից բացակայած սովորողն այն պետք է հանձնի երկշաբաթյա ժամկետում, իսկ հարգելի բացակայության դեպքում հանձնման ժամկետը կարող է երկարացվել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը:
Կիսամյակային ամփոփիչ, թեմատիկ կամ գործնական աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար մատյանի համապատասխան վանդակում գրվում է «բ» տառը, իսկ վերևի մասում գրանցվում է հետագա հանձնումից ստացված թվանշանը: Հանձնման գործընթացը կարգավորում է դասավանդող ուսուցիչը` սովորողի` լրացուցիչ հանձնումից ստացած գնահատականը գրանցելով դասամատյանի՝ վերը նշված «բ» տառով նշումի վանդակում: Այս դեպքում սովորողի բացական փաստացի չեղարկվում է:
Եթե մինչև կիսամյակի ամփոփումը սովորողը չի հանձնում կիսամյակային ամփոփիչ աշխատանքը, ապա այդ աշխատանքին տրվում է «1» միավոր։
Թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում), ըստ մեթոդական ցուցումների, նախատեսվում է այն կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։
Գնահատման հաճախականությունը որոշելու հարցում դպրոցներին տրված է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Կիսամյակի ընթացքում բանավոր հարցումների, գործնական և թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը մանկավարժական խորհրդի որոշմամբ սահմանում է ուսումնական հաստատությունը՝ առաջնորդվելով առարկայի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...