Արտագնա աշխատանքից վերադարձող ՀՀ քաղաքացիներին հավաստագիր ունենալու դեպքում պատվաստման պահանջ  չի ներկայացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Արտագնա աշխատանքից վերադարձող ՀՀ քաղաքացիներին հավաստագիր ունենալու դեպքում պատվաստման պահանջ  չի ներկայացվի

17:36 18.12.2021

Չնայած պատվաստումների ամբողջ աշխատանքների կազմակերպումը  պոլիկլինիկաների և ամբուլատորիաների գործառույթն է, բայց  քաղաքացիների հարմարավետության  համար Գյումրի բժշկական կենտրոնի ընդունարանում ևս արդեն երկու ամիս է գործում է պատվաստման կետ։ Մարզի միակ բազմապրոֆիլ բուժկենտրոնում դիմելիությունն էլ ցածր չէ։

Պատվաստման ցուցանիշը Հանրապետությունում դրական տեղաշարժով է՝ անցած ամիսների համեմատ, բայց  դեռ գոհացուցիչ չէ, այս մասին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարարաի տեղակալ Արտակ Ջումայանը։

Հաշվի առնելով արտագնա աշխատանքից վերադարձող քաղաքացիների հոսքը, կրկնակի պատվաստման պահանջից խուսափելու համար նախարարի հրամանում  կատարվել է փոփոխություն։

«Փոփոխություն արվեց որոշման մեջ, որ արտագնա աշխատանքից վերադարձողները գան, ներկայանան պոլիկլինիկա, ներկայացնեն իրենց սերտիֆիկատները՝ կապ չունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, թե որտեղ են պատվաստվել, տվյալները մուտք կարվեն մեր ԱՐՄԵԴ համակարգ և կհաշվառվեն բազայում որպես  պատվաստված քաղաքացիներ»,- ասել է  ՀՀ առողջապահության  նախարարի տեղակալը։

Իսկ ինչ ազդեցություն ունեցավ պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը աշխատող քաղաքացիների նկատմամբ։ Ըստ փոխնախարարի, այս որոշման արդյունքում Հանրապետությունում կտրուկ ավելացել է  պատվաստված քաղաքացիների թիվը, որն էլ նպաստել է վիրուսի տարածումը կանխելուն։

«Արդյունքների մասով կարող եմ ասել հետևյալը, որ մենք մինչ այդ ունեինք 5-7 հազար օրական պատվաստում և մենք հասանք 20-25 հազարի՝ որոշման արդյունքում։ Մենք այսօր ունենք արդեն մեկ միլիոն 600 հազար պատվաստված, որից 600 հազարը երկու դեղաչափ ստացած պացիենտներն են»,- նշել է փոխնախարարը։

Հանրապետությունում չորս  տեսակի պատվաստանյութեր են առկա , բուժհաստատություններ պահանջված քանակի դեղաչափերը ժամանակին  մատակարարվում են։ Անհրաժեշտության դեպքում 12 տարեկանից բարձր երեխաները ևս կարող են պատվաստվել։

Շուտով շրջանառության կդրվի նաև Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը։ Ցանկության դեպքում բուստեր, այսինքն՝ խթանիչ դեղաչափով կարող են պատվաստվել Սպուտնիկ  պատվաստանյութի երկու դեղաչափերը ստացած քաղաքացիները։ Ամանորի օրերին ևս բուժհաստատություններում թեստավորման ու պատվաստման գործընթացը կշարունակվի, նախատեսվում են նաև շրջիկ խմբերի բակային այցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP