«Օմիկրոնը» 70 անգամ ավելի վարակիչ է, քան «դելտան». գիտնականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

«Օմիկրոնը» 70 անգամ ավելի վարակիչ է, քան «դելտան». գիտնականներ

23:59 15.12.2021

COVID-19-ի «օմիկրոն» տարբերակը բազմապատկվում է մարդու բրոնխներում 70 անգամ ավելի արագ, քան «դելտան» և սկզբնական SARS-CoV-2 վիրուսը, պարզել են Հոնկոնգի համալսարանի  գիտնականները:

«Հոնկոնգի համալսարանի բժշկության դպրոցի հետազոտողների ուսումնասիրությունը տալիս է առաջին տվյալները, թե ինչպես է օմիկրոնի տարբերակը վարակում մարդու շնչառական ուղիները: Նրանք  պարզել են, որ վարակելիությունն ու բազմացումը 70 անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան «դելտա» շտամի ու սկզբնական SARS-CoV-2-ի դեպքում: Դա նշանակում է, որ, «օմիկրոնը» կարող է փոխանցվել մարդուց մարդ ավելի արագ, քան նախորդ տարբերակները»,- ասվում է  հայտարարության մեջ, որը ստացել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նոյեմբերի վերջին տեղի ունեցած արտակարգ նիստից հետո որոշեց դասակարգել Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը որպես մտահոգություն առաջացնող: ԱՀԿ-ն նոր շտամն անվանել է B.1.1.529 հունարեն omicron տառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:46 26.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լեհաստանի […] ...

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

10:42 26.11.2024

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

Եթե դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է 5 տարի և ավելի, լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման օրենքն ուժի մեջ մտնելուց (2024թ. հունիսի 14) հետո՝ սահմանված ժամկետներում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Եթե լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն անցել է 5 տարուց պակաս […] ...

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

10:29 26.11.2024

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է. հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում կլինեն […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:23 26.11.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

BACK_TO_TOP