17:56 20.07.2018
Զինծառայողների սննդակարգում ամեն տարի կատարվում են փոփոխություններ, և այս շրջանում նպատակ է դրվել բանակային սննդի ռացիոնում ավելացնել ազգային ճաշատեսակների կշիռը։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը
«2017 թվականին պլանավորել ու 2018 թվականին անձնակազմի սննդակարգում, այս դեպքում՝ առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին, արդեն պատրաստի վիճակում հատկացնում ենք թանապուր»,- նշեց գնդապետը։
Ծառայության պետի խոսքերով՝ նույն կերպ մածուն է հատկացվելու զորամասերին՝ տեղում ծառայություն իրականացնողներին նույնպես սպասով ապահովելու համար։ Արդեն իսկ հատկացվում են նոր բուսական պահածոներ՝ լոբով, ոսպով ու բրնձով-ոսպով։ Գնդապետի խոսքերով՝ վերջինները դուր են եկել զինծառայողներին։
«Ունենք նաև ռացիոնում փոփոխություն՝ քաղցրավենիքի հետ կապված։ 2018 թվականին նույնպես փոփոխություն ենք արել ռացիոնի մեջ և ավելացրել ենք «պրյանիկ»՝ մեկ զինծառայողի հաշվարկով 30 գրամ։ Արդեն իսկ հատկացվում է անձնակազմին»,- նշեց գնդապետը։
Պարենային ծառայության պետը նշեց, որ հուլիս-օգոստոս-սեպտեմբերին էլ զորամասերին հատկացնում են սեզոնային թարմ բանջարեղեն՝ վարունգ և լոլիկ։ Իսկ սեպտեմբեր-նոյեմբերին էլ կհատկացվի խնձոր։ Ամառվա ընթացքում էլ զինծառայողներին զովացնելու համար հատկացվելու է թան։
«Ամառվա շրջանում, օրինակ՝ հիմա մածունի մատակարարման գործընթացը սկսվել է, մենք հիմա պլանավորել ենք ամառվա երեք ամիսներին հատկացնել թան։ Մենք հիմա ներկա պահին անձնակազմին հատկացնում ենք օշարակ, իսկ ամառվա շրջանում երկու օրը մեկ անգամ՝ մեկ օրը կհատկացնենք օշարակ, իսկ հաջորդող օրը մածունը կհատկացնենք թանի տեսքով»,- նշեց գնդապետը։
Ինչ վերաբերում է ծնողների կողմից իրենց զինծառայողներին սնունդ ուղարկելուն, ապա դրա մեջ սովորաբար լինում է քաղցրավենիք, այնպիսի քաղցրավենիք, որ բանակում չի տրամադրվում։
«Ես ամբողջովին վստահ եմ, որ զինծառայողները սոված չեն մնում, որովհետև մենք այդ չափաքանակները մշակելիս չափաքանակներում հաշվի ենք առել նաև օրվա հասանելիք կալորիականությունը մեկ զինծառայողի։ Եվ եթե յուրաքանչյուր չափաքանակ կալորիականությունով հաշվենք, ինքը 3800-4200 կկալ ամբողջովին ապահովում է։ Հաշվարկը կատարվել է միջին քաշի համար։ Միջին քաշ վերցրել ենք 75-80 կգ միջին մարդու հաշվարկով, և այդ գործընթացին ներգրավել ենք նաև համապատասխան մասնագետներ մեր ռազմաբժշկական վարչությունից»,- պարզաբանեց գնդապետը։
12:12 08.04.2025
Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժինԱպրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ...
12:05 08.04.2025
Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը […] ...
11:53 08.04.2025
Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցերՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ: Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու […] ...
11:33 08.04.2025
Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:24 08.04.2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցՔաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար […] ...