Շիրակի և Լոռու մարզերում բնակարանային ծրագիրը ունենալու է շարունակական բնույթ․ ՀՀ փոխվարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Շիրակի և Լոռու մարզերում բնակարանային ծրագիրը ունենալու է շարունակական բնույթ․ ՀՀ փոխվարչապետ

18:15 07.12.2021

Քննարկվում են Գյումրիում բնակապահովման ծրագրի շարունակականության տարբերակները՝ բնակարանի գնման վկայագիր, թե բնակարանաշինություն։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Ըստ փոխվարչապետի, Գյումրիում ենթակառուցվածքների և բնակարանային ապահովման ծրագրերի շարունակության հարցը քննարկվելու է քաղաքաշինության կոմիտեում։

«Երեք տասնամյակների ընթացքում երկրաշարժի հետևանքները դեռ չեն վերանում մեր քաղաքից ընդհանրապես աղետի գոտուց, բայց, բարեբախտաբար, պետք է նշեմ, որ ունենք կարևոր հանձնառություն և վերջին տարիների ընթացքում Գյումրիում, Շիրակի և Լոռու մարզերում իրականացվել են մի շարք ծրագրեր։ Այդ ծրագրերը կարելի է բաժանել մի քանի տարբերակների։ Նախ անօթևանների խնդիրների լուծման հետ կապված աշխատանքներ են տարվել և նախատեսված է, որ 2021-2022թթ ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Աղետի հետևանքով նաև Գյումրիում ու հարակից գյուղերում տուժած ենթակառուցվածքներն են վերականգնվում։ Խոսքը, մասնավորապես, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի մասին է, որոնք ժամանակավոր կացարանների անհասցե տեղադրումներին զուգահեռ ևս անկանոն են ու վթարային։ Հիմա խնդրի լուծման տարբերակը սուբվենցիոն ծրագրերն են։

«Մոտ 8 մլրդ դրամի սահմաններում այս 3 տարիների ընթացքում Շիրակի մարզում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որի մեծ մասը՝ մոտ 60 %-ը համաֆինանսավորում է կառավարությունը։ Այլ ծրագրերից օրինակ՝ ՎԶԵԲ-ի միջոցներով, կառավարության ուղղակի ֆինանսավորմամբ քաղաքում ճանապարհաշինական աշխատանքներ են, ջրագծերի նորացման, լուսավորության խնդիր է այս պահին լուծվում և այս ծրագրերն ունենալու են շարունակական բնույթ»,- ասել է ՀՀ փոխվարչապետը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

10:54 26.11.2024

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...

BACK_TO_TOP