Ինձ համար խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում ունենանք քաղբանտարկյալներ. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ինձ համար խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում ունենանք քաղբանտարկյալներ. Նիկոլ Փաշինյան

16:55 20.07.2018

Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահները գիտեն՝ համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ չի լինելու քրգործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի, և սրանով ամեն ինչ ասված է, բայց նաև չի լինելու այնպիսի քրգործ, որը վարող քննիչի դերում հայտնվի ՀՀ վարչապետը:

Լրագրողները հիշեցրին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գալ և հարցաքննվել Մարտի 1-ի գործով, ապա հետաքրքրվեցին՝ ո՞րն է նրա ինքնավստահության պատճառը, արդյո՞ք Սահմանադրությամբ իմունիտետ ունի:

«Ես չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ ունի, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Դա թյուրընկալում է, թյուրըմբռնում, իրավաբանները պետք է խոսեն, բայց ես այնքան էլ վստահ չեմ, որ դա ճիշտ ընկալում է, մնացածը քննչական մարմինների գործն է: ՀՔԾ նոր պետին ներկայացնելով՝ ես հստակ ասել եմ այն խնդիրները, որ դրված են ՀՔԾ առաջ, դրանց մեջ կարևորագույն տեղ ուներ Մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունը ու բացահայտումը»,- ասաց նա:

Փաշինյանն ուրախությամբ հայտնեց, որ այստեղ լրջագույն տեղաշարժեր կան, հույս հայտնեց՝ դրանք լրջագույն արդյունքների կբերեն: Վարչապետը, սակայն, ընդգծեց՝ կարևոր է համարում, որ նախաքննությունն ընթանա բոլոր հնարավոր ներգրավված անձանց իրավունքների և ընդհանրապես օրինականության բացարձակ պահպանությամբ:

«Սա իսկապես շատ կարևոր է: Ես սա ասում եմ ոչ միայն որպես ՀՀ վարչապետ, այլև որպես վարչապետ, որը նախկինում ՀՀ-ում եղել է քաղբանտարկյալ: Ինձ համար կլինի մեծագույն խայտառակություն, եթե ՀՀ-ում մենք ունենանք քաղբանտարկյալներ: Մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, բայց որևէ քրգործ չի կանգնելու՝ որևէ անձով պայմանավորված: Ցանկացած անձ, ում քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով բավարար հիմքեր կլինեն, կենթարկվի պատասխանատվության»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ից իրեն չեն հրավիրել հարցաքննության: Վարչապետից հետաքրքրվեցին նաև՝ արդյո՞ք դժվար է հայտնաբերել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով, և որը հետախուզման մեջ է:

«Իրավապահները դեռ նոր են նրան մեղադրանք առաջադրել. ես շատ մանրամասներով տեղյակ չեմ այդ գործողություններին՝ ինչ են անում: Ես ուղղակի համոզված եմ, որ իրենք իրենց աշխատանքը պատշաճ կանեն, բոլոր միջոցները կձեռնարկվեն»,- ասաց նա:

Վարչապետին տեղեկացրին, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել նրա հետ, հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է նրանց հետ հանդիպել:

«Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ, իհարկե, կհանդիպեմ, հուսով եմ՝ այդ հանդիպումը տեղի կունենան այնպիսի պայմաններում, երբ մենք ինչ-որ արդյունքներ արձանագրած լինելու մեջ համոզված կլինենք, չնայած այդ հանդիպումը կարող է լինել ցանկացած պահի, բոլորի հետ լավ հարաբերություններ ունենք»,- ասաց նա:

Փաշինյանը խոստացավ, որ նման հանդիպում կկազմակերպեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

BACK_TO_TOP