16:03 20.07.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ օրս չի կարողանում վերահսկել նաև փոշու նստվածքների կուտակումը, օդի որակի պասիվ մոնիտորինգը և այլն:
«Նախորդ երկու նամակներում մասնավորապես նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անձնակազմը և առհասարակ ընկերությունն այս պահին չի կարող պատասխանատվություն կրել Ամուլսարի տարածքի համար, քանի դեռ ճանապարհները փակ են, և ընկերությունը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները: Բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունց, ինչը անընդունելի է՝ մասնավորապես հորդառատ անձրևները կարող են հանգեցնել բնապահպանական չափանիշների շեղումերի։
Ընկերությունը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ամուլսարի տարածք իր աշխատակիցների անարգել մուտքը ապահովելու ուղղությամբ, այլապես կարող են լինել բնապահպանական հետևանքներ»,- նշված է հայտարարությունում:
09:50 08.04.2025
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքըԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։ Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» […] ...
09:40 08.04.2025
Մադուրոն երկրում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երեքշաբթի օրը երկրում կհայտարարի արտակարգ տնտեսական դրություն՝ կապված Միացյալ Նահանգների կողմից հայտարարված առևտրային պատերազմի հետ։ «Վաղը ես կստորագրեմ տնտեսական արտակարգ դրության մասին սահմանադրական հրամանագիրը՝ պաշտպանելու Վենեսուելայի տնտեսությունը», – ասել է նա երկուշաբթի օրը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուս» հաղորդման ժամանակ։ Վենեսուելայի առաջնորդը կարծում է, որ «ԱՄՆ կառավարությունը […] ...
09:30 08.04.2025
Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ինՀարավային Կորեայի կառավարությունն ընտրել է հունիսի 3-ը որպես արտահերթ նախագահական ընտրությունների օր՝ Յուն Սեոկ Յեոլի իմփիչմենթի հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է վարչապետ Հան Դեոկ Սուի գրասենյակը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն իշխանությունից հեռացրեց նախագահ Յուն Սեոկ Յոլին, և ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։ Նախկինում սպասվում էր, որ քվեարկությունը տեղի կունենա 60 օրից՝ […] ...
09:18 08.04.2025
ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Լիվ ՖեիյենինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի […] ...
09:10 08.04.2025
Իսրայելը պետք է «ավելի պատասխանատու» վարի իր արտաքին քաղաքականությունը. ՖիդանԻսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի «ավելի մեծ պատասխանատվությամբ». նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը։ Իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ, նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես՝ օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի և բացասական […] ...
09:00 08.04.2025
Տոկիոն մտադիր է պահպանել մասնակցությունը Սախալինի նախագծերինՃապոնիայի կառավարությունը մտադիր է պահպանել մասնակցությունը ռուսական «Սախալին-1» և «Սախալին-2» նախագծերին, քանի որ դրանք կարևոր է համարում երկրի էներգետիկ անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է երեքշաբթի օրը հրապարակված Ճապոնիայի ԱԳՆ դիվանագիտության մասին ամենամյա զեկույցում, Տոկիոն վարում է էներգետիկայի ոլորտում Ռուսաստանից կախվածությունից աստիճանաբար հրաժարվելու քաղաքականություն։ «Սախալին-1 և Սախալին-2 նավթի և բնական գազի զարգացման նախագծերը կարևոր […] ...