Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբի և շենքի պահպանությունը վտանգված է․ հանրահռչակման գործը ստանձնել են «Վառեմ-մարեմ» արվեստանոցի երիտասարդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+5.09 oC

Գյումրիի «Վառեմ-մարեմ»-ի հայտնի պատշգամբի և շենքի պահպանությունը վտանգված է․ հանրահռչակման գործը ստանձնել են «Վառեմ-մարեմ» արվեստանոցի երիտասարդները

19:58 04.12.2021

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը և պատմական շենքն ամբողջությամբ շարունակում են փլուզվել, իսկ պահպանության ուղղությամբ որևէ ձեռնարկում չի եղել՝ տարածքը մնում է բաց ու առանց սահմանազատման։ Անգամ այս վիճակում  կինոյի քաղաքի հայտնի  վայրը մնում է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։

Հարևանությամբ նորաստեղծ ու նույնանուն  «Վառեմ-Մարեմ»  արվեստանոցի երիտասարդները ստանձնել  են պատմական շենքի հանրահռչակման ու  պահպանման գործը։ Երիտասարդ ստեղծագործողները  շենքին  տիրություն են անում  հարևանի  սրտացավությամբ: Նորաբաց արվեստանոցի երիտասարդները մարդկանց շենքի ու պատշգամբի պատմությունն են ներկայացնում ու դարձել են փլուզվող  շենքի պահապանները:

Կինոյի հայտնի պատշգամբում ավելի են  մեծացել քայքայված հատվածները, ներսից ու դրսից շաունակվում է  հին գերանների քանդելը, այն խիստ վտանգավոր  է  մարդկանց մուտքի համար, պատշգամբ բարձրանալ ու լուսանկարվել չի թույլատրվում՝ ամեն վայրկյան կարող է փլուզվել: Խարխլված հիմքերով ու պատերով պատմական շենքի միայն ճակատային մասն է համեմատաբար պահպանված։ Երկհարկանի հսկայական շենքի ներսը ավերակների է վերածվել։

Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն պատշգամբի պատմությանը կամ ցանկանում են տեղում դիտել ֆիլմի ամենահայտնի ու սիրված դրվագը, արվեստանոցի  երիտասարդները ստեղծել են QR  կոդ, որը փակցված է շենքի պատին:

Ռեստավրատոր Միքայել Վարդպարոնյանը  պատմաբան Ավետիք- Մելիք Սարգսյանի նախաձեռնությամբ  վերականգնել է  շենքի դռան վերևի հատվածում գտնվող քարե գրությունը, որը  վնասված էր:

«Արձանագրությունը փաստում է, որ այն կառուցվել է 1879 թվականին Խաչատուր Աբովենցի կողմից, այդ  գրությունը  մինչև վերականգնումը  շատ  դժվար տեսանելի էր․․․Կոտրված տառերը վերականգնել ու մաքրել ենք ամբողջ տեքստը»,- ասել է «Վառեմ-Մարեմ» արվեստանոցի հիմնադիր Միքայել Վարդպարոնյանը։

 

«Վառեմ-Մարեմ» արվեստանոցը հայտնի պատշգամբի հարևանությամբ  հետաքրքիր միջավայր է դարձել  ստեղծագործողների համար, այն  բաց հարթակ է։ Այստեղ  նաև բրուտագործություն, կավագործություն  ու կերամիկական արվեստ են սովորում պատանիները, իրենց պատրաստած կերպարները թրծում են հենց արվեստանոցի կենտրոնում տեղադրված թոնրի վրա, որը նաև օջախը տաքացնելու խորհուրդ ունի:

Արվեստանոցը այս կերպ կշարունակի հայտնի բալկոնի ու շենքի պահպանությունը։ Նորանոր գաղափարներ ունեն, որոնք հերթով կյանքի կկոչեն: Ասում են՝ այնքան ենք Վառեմ-մարեմի պատշգամն ու շենքը հանրահռչակելու, մինչև վերջնականապես լուծվի ճարտարապետական շինության վերականգնման  հարցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

11:24 26.11.2024

Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

11:20 26.11.2024

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

11:12 26.11.2024

1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին

Նոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

11:02 26.11.2024

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

10:54 26.11.2024

Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի […] ...

BACK_TO_TOP