20:36 11.02.2018
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և կործանված ինքնաթիռի օդաչու, հայազգի Սերգեյ Ղամբարյանը սովորել է Մոսկվայի քաղավիացիայի պետական տեխնիկական ինստիտուտում, այնուհետ՝ Սանկտ-Պետերբուրգի քաղավիացիայի ինստիտուտում, ապրել է Մոսկվայում:
«Սերգեյ Ղամբարյանը ավիացիա գնաց հոր հետքերով: Նրա հայրը մինչ թոշակի անցնելը ինքնաթիռի ղեկին է եղել, – պատմում է մահացած օդաչու Սերգեյ Ղամբարյանի ընկերը՝ Վլադիմիր Լիշկեվիչը: – Սկզբում աշխատել է Իրկուտսկում հիմնված ավիաընկերությունում, այնուհետև տեղափոխվել է իրենց տանն ավելի մոտ գտնվող «Սարատովյան ավիաուղիներ»՝ հարազատներին ավելի հաճախ տեսնելու համար»:
Սերգեյ Ղամբարյանը ծնունդով Մոսկվայից էր: Այստեղ են ապրում նաև նրա ծնողները, կինը:
«Վերջին անգամ Նոր տարուն ենք խոսել, ընդհանրապես նա շատ չէր սիրում քննարկել աշխատանքային հարցերը: Միայն ասում էր, որ պետք չէ մտածել, թե օդաչուի աշխատանքը ռոմանտիկ մասնագիտություն է: «Սա տաժանակիր աշխատանք է», – միշտ կրկնում էր:
Սերգեյին տանը սպասում էին նրա ծնողները, կինն ու առաջին ամուսնությունից անչափահաս որդին:
«Սերգեյի ամբողջ ընտանիքը կյանքը կապել էր երկնքի հետ, – պատմում է մահացածի ընկերուհին՝ Յանինա Շիշկինան: Հայրը՝ վաստակաշատ օդաչու է, քույրը բորտուղեկցորդուհի է, Նրա համար պատիվ էր շարունակել ավիացիոն դինաստիան: Սերգեյը նոր էր վերադարձել երկար սպասված արձակուրդից, շատ երջանիկ էր: Եվ ապագայի ծրագրերն էր պատմում: Չեմ կարողանում հավատալ, որ այդ ծրագրերը խափանվեցին այս ողբերգական թռիչքով»:
Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS-ը, Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռը: Նախնական տվյալներներով՝ վերելքի պահին ինքնաթիռը բախվել է Почта России պետական ընկերության ուղղաթիռի հետ: 65 ուղևորներից և 6 անձնակազմից ոչ մեկը չի փրվել:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...