13:21 02.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Թեմայի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2021 թվականի դեկտեմբերի 2-ի հերթական նիստի աշխատանքները:
Մինչ օրակարգին անդրադառնալը, ես ուզում եմ արձանագրել, որ նոր տիպի կորոնավիրուսի իրադրության հետ կապված մենք ունենք որոշակի մեղմացում: Բայց, մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում՝ այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, այդ շտամով վարակված որևէ քաղաքացի: Բայց դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք մեր զգոնությունը որևէ կերպ չպետք է թուլացնենք, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա:
Իհարկե, արդեն որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ արդեն 2 պատվաստում ստացած քաղաքացիների շոշափելի և էական թիվ ունենք. արդեն 480 000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 000-ին: Մեզ հաջողվում է, բացի շաբաթ և կիրակի օրերից, օրական հիմնականում 20 000-ից ավելի պատվաստում իրականացնել: Եվ հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է:
Տիկին Ավանեսյան, ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ կարող եք հաղորդել:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալ եմ: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ինչպես շատ ճիշտ ընդգծեցիք, պարոն վարչապետ, այս նոր հայտնաբերված շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, որպեսզի հասկանանք, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր ունենք, և պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ: Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերն արդեն իսկ կունենանք: Բայց մեկ բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և, կարելի է ասել, հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը: Այս առումով, երբ դելտա շտամն ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը, արդեն իսկ հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է: Ուստի, մենք, ինչպես ասացիք, մեր բոլոր ջանքերը պիտի շարունակենք ուղղել պատվաստումների գործընթացը, տեմպն արագացնելու և հանրային իմունիտետի բավարար շեմն անընդհատ բարձրացնելու ուղղությամբ:
Պարոն վարչապետ, նշեմ, որ տոկոսային առումով առաջին դեղաչափն արդեն իսկ ստացել է մեր բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը, երկրորդ դեղաչափն ստացել է և ամբողջական պատվաստում ունի արդեն 23.9 տոկոսը: Այո, հիվանդացության նվազման առումով մեզ մոտ այս պահին բարելավվել է պատկերը, և մենք շարունակում ենք թվերի նվազում գրանցել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսօրվա թվերը հրապարակեք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Այսօր ունենք գրանցված 558 նոր դրական դեպք, իրականացվել է 9013 թեստավորում և, ցավոք, 21 մահ ունենք: Այս պահի դրությամբ ունենք 12 465 ակտիվ դեպք, ինչը, տեսնում ենք, որ շեշտակի նվազել է: Պիտի նշեմ, որ այս ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1068 է, ինչը 8.6 տոկոսն է կազմում: Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված է: Սա ևս շարունակում է ցույց տալ պատվաստումների արդյունավետությունը: Այսքանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տիկին Ավանեսյան, իսկ մենք մահվան թվերի վիճակագրական տարբերությունների հետ կապված որևէ եզրակացության հանգե՞լ ենք, թե՞ դեռ շարունակում ենք ուսումնասիրությունները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Պարոն վարչապետ, Ձեր հանձնարարականի համաձայն, ուսումնասիրությունները շարունակվում են, և մենք ավարտելու և ամբողջական պատկերն ունենալու դեպքում, ինչպես հանձնարարել եք, կհրապարակենք և հանրությանը մանրամասն կտեղեկացնենք: Ինչպես մի քանի անգամ նշել եմ, «Արմեդ» համակարգը, երբ Covid-ի համավարակը նոր ի հայտ եկավ, սկսեց արագ-արագ տվյալների շտեմարանն ընդլայնել՝ թե՛ թեստավորումների, թե՛ հիվանդացության, թե՛ մահվան դեպքերի և հընթացս ավելացնել իր դարաններում: Այդ ընթացքում հենց «Արմեդ» համակարգի կողմից ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել, բայց մենք տեսնում ենք, որ դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ ընդհանուր համապարփակ վիճակագրական տվյալներով: Իսկ թե դրա հետ կապված ի՞նչ պատճառներ են եղել, դրանք ամբողջովին կուսումնասիրվեն և կներկայացվեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ամեն դեպքում, պարոն Դավթյան, կարծում եմ՝ երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ամեն դեպքում ուղարկվի, որովհետև սկզբունքային կարևոր հարց է պարզել՝ այդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Այս պահի դրությամբ, տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և այս հարցի հստակ պատասխան ունենանք. եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել: Եթե պարզվի, որ տեխնիկական է, դա էլ առիթ է, որպեսզի լրացնենք այն բացերը, որ ունենք մեր համակարգում:
Պարոն Մնացականյան, այս թեմայի հետ կապված Դուք որևէ բան ունե՞ք ասելու:
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ծնունդների, մահերի պաշտոնական վիճակագրությունը վարվում է միջազգային համապատասխան մեթոդաբանությամբ: Տեղեկատվության աղբյուրը Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների տեղեկատվական շտեմարանն է, որովհետև ծնունդներ և մահեր գրանցելու պետական լիազոր մարմինը արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինն է: Մարմինը, մահվան ակտերը կազմելու ժամանակ, նշում է նաև մահվան պատճառները, և այդ պատճառները մեկ-մեկ ուսումնասիրվում են, դրանցով կազմվում է ամփոփ վիճակագրություն: Ընդհանուր առմամբ սա է:
Եթե լինում են տարբերություններ, հետագայում ճշգրտումներ են կատարվում քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմնի կողմից: Օրինակ, պատերազմի հետևանքով զոհվածների դեպքում, երբ աճյուններն ավելի ուշ են արձանագրվում, քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինները շատ պատշաճ նշում էին 2021 թվականին գրանցված մահվան վկայականում մահվան պատճառը և ժամկետը: Եվ, օրինակ, հոկտեմբերին մահեր կային, որ ճշգրտումներ են կատարվել 2021 թվականին, որովհետև աճյունները հայտնաբերվել էին 2021 թվականին: Դրա հիման վրա էլ կատարվում են ճշգրտումներ: Ընդհանուր առմամբ, այս գործընթացն է, մեթոդաբանությունը մշակված է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի պահանջներին համապատասխան, որակի հռչակագրերը կազմված են, տեղադրված են, հանրությանը մատչելի է, թե ինչ սահմանումներ, ինչ դասակարգումներ են, տեղեկատվության աղբյուրը և ցուցանիշների ստացման, ամփոփման գործիքակազմը որոնք են: Ամբողջը տեղադրված է և Եվրամիության «Թվինինգ» ծրագրի շրջանակում մշակված է համատեղ: Հայաստանը հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման հատուկ ստանդարտի անդամ, բոլոր այդ ցուցանիշները և մեթոդաբանությունն Արժույթի միջազգային հիմնադրամի կայքում տեղադրված են, և այնտեղ եռամսյակային փոփոխություններն արձանագրվում են: Թերևս այսքանը, պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Բոլոր դեպքերում սա առիթ է, որպեսզի մենք նաև թվայնացման առումով այս բոլոր հարցերն ուշադիր նայենք և բացառենք այդպիսի դեպքերը: Տիկին Ավանեսյան, ճիշտ եմ չէ՞ արձանագրում, որ մենք հիվանդանոցային կարողությունների լարվածություն չունենք արդեն, նույնիսկ կոնսերվացված առողջապահական հզորություններ ունենք:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Միանգամայն ճիշտ եք, պարոն վարչապետ: Այո, մենք արդեն, ըստ մեր ծավալման և հետծավալման պլանի, որոշ բժշկական կենտրոններ վերադարձնում ենք իրենց պրոֆիլային նպատակին ծառայելու համար: Այդ աշխատանքներն սկսել ենք դեռ անցած շաբաթ, և շարունակաբար հաջորդ շաբաթ կմնան միայն այն հիմնական բժշկական կենտրոնները, որոնք միայն Covid են սպասարկում նաև տարվա ընթացքում: Սա իրականացվում է և՛ միջոցների խնայողության, և՛ հստակ պլանի համաձայն, որպեսզի, ըստ կարիքի, ունենանք ծավալված մահճակալներ, բայց երբ կարիքը վերանում է, արագ վերապրոֆիլավորենք՝ այլ բժշկական օգնություն ցույց տալու նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Շնորհակալ եմ:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...