20:27 02.12.2021
Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք՝ Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ և Անի։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, վերականգնվում են նախկին շրջանները։ Խոշորացվող համայնքների կազմում ընդգրկվում են այն բնակավայրերը, որոնք խորհրդային տարիներին եղել են համանուն նախկին շրջանի կազմում։ Ըստ այդմ՝ Շիրակի մարզում բնակավայրի կարգավիճակ են ստացել վաղուց չբնակեցված գյուղերը, նաև մեկ գյուղի վարչատարածքային բաժանման փոփոխություն է տեղի ունեցել։ Խոսքը Հողմիկ գյուղի մասին է, որը մինչև 2016 թվականը Ամասիայի տարածաշրջանի մաս էր կազմում, խոշորացման առաջին փուլից հետո ընդգրկվեց Աշոցքի տարածաշրջանի Սարապատ համայնքի կազմում։ Հիմա կրկնակի խոշորացումից հետո Հողմիկը կրկին վերադարձվում է Ամասիային։
Ամասիայի տարածաշրջանում գյուղը մնացել է մինչև 2016 թվականը, երբ համայնքների խոշորացման առաջին փուլը մեկնարկեց ու հողմիկցիները որոշեցին Սարապատ համայնքի մաս կազմել, որը զուտ աշխարհագրորեն իրենց ավելի մոտ էր։
«5 տարի առաջ, երբ ձևավորվեց Սարապատ համայնքը, ես իմ կարծիքն եմ հայտնել, որ աշխարհագրորեն ավելի հարմար է, որ Հողմիկը միանա Սարապատին։ Հարցը դրվել է քննարկման, գյուղում համաձայնություն են տվել։ Եթե հիմա Սարապատ համայնքը չլուծարվեր, ես էլի նույն կարծիքին կմնայի։ Մենք Աշոցքին էլ, Ամասիային էլ սահմանակից ենք… Միայն թե Ամասիա հասնելու ենք խորհրդային տարիներից մնացած վատ ճանապարհով»,- SHANTNEWS-ին ասել է Հողմիկ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Կյուրեղյանը։
Հիմա Հողմիկը նորից վերադարձվում է Ամասիային։ Կրկնակի խոշորացման արդյունքում Ամասիայի տարածաշրջանի 26 գյուղերը միավորվում են մեկ՝ Ամասիա համայնքի կազմում։ Խոշորացման այս փուլով վերականգնվում են նախկին շրջաններն իրենց բնակավայրերով, իսկ Հողմիկը Ամասիայի տարածաշրջանի մաս է կազմել։
«Ի սկզբանե Շիրակի մարզում համայնքների խոշորացման հետ կապված քննարկվել է մի քանի տարբերակ՝ փնջային տարբերակներ, բայց ի վերջո կառավարության որոշմամբ և վարչատարածքային բաժանման մասին օրենքով ընդունվեց նախկին շրջանային համակարգը։ Այսինքն` ինչ շրջաններ, որ ունեցել ենք մարզում,այդ մոդելն ընդունվեց։ Քանի որ նորից միավորումը շրջանային մոդելով է գնում, բնականաբար, Հողմիկը ընդգրկվել է Ամասիա խոշորացվող համայնքի կազմում»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը։
Վարչատարածքային բաժանումով բնակավայրի կարգավիճակ են ստացել նաև չբնակեցված գյուղերն Ամասիայում և Ախուրյանում։ Ամասիա խոշորացվող համայնքի կազմում 26 բնակավայր է, դրանցից 19-ն է բնակեցված։ Դատարկ գյուղերը նախկինում էլ հարևան համայնքի վարչական միավոր են համարվել։
Չբնակեցված գյուղերի հաշվարկը բնակավայրերի ընդհանուր թվի մեջ կարևոր է խոշորացվող համայնքներում կուսակցությունների առաջադրումների համար։ Բոլոր բնակավայրերի առնվազն 50 տոկոսի ներկայացվածություն պետք է ապահովեն։
«Երևի նաև օրենսդրության բացի հարց է՝ իմ կարծիքով։ Ճիշտ է, բնակավայր նախկինում անվանվել են, բայց քանի որ բնակիչ չկա, տրամաբանական չէ վարչական ղեկավարի պահանջ ներկայացնել, առավել ևս նաև առաջադրումների ժամանակ անպայման այդտեղից ինչ-որ մեկին ընդգրկելու պահանջը»,- ասել է Արամ Անտոնյանը։
Թերի բնակեցված կամ ամբողջությամբ դատարկ 6 գյուղ Ամասիայի տարածաշրջանում կա, ևս երկուսը՝ Ախուրյանում։ Դատարկ գյուղերը խոշորների հետ հավասար բնակավայրի կարգավիճակում են, միայն մեկ տարբերությամբ, որ այդ գյուղերը վարչական ղեկավարներ չեն ունենալու։
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել11:31 26.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում […] ...
11:24 26.11.2024
Ալիևն ու Թրամփը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությունը կարեւոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։ «Նշելով, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետում նա հատուկ ուշադրություն է […] ...
11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհինՆոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...
11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահԷդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
11:02 26.11.2024
Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի մոտ, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Օջախն ընկել է 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չկա։ Ցնցումները զգացվել են 13 պրեֆեկտուրաներում։ ...