Նախատեսվում է հեռախոսազրույց Պուտինի և Էրդողանի միջև. Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Նախատեսվում է հեռախոսազրույց Պուտինի և Էրդողանի միջև. Պեսկով

15:02 01.12.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ նախատեսվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, քննարկվելու է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Այդ մտադրությունը դրսևորվել է նախագահ Էրդողանի վերջին հայտարարության մեջ, այն մասին, որ  ինքը պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև։ Կրեմլը՝ ի դեմս նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է՝ ասելով, որ իրենք չեն հանդիսանում հակամարտող  կողմ:

«Մենք այժմ դիտարկում ենք, թե ինչպես են թուրքական մամուլում արձագանքում այդ հայտարարություններին: Նախատեսվում է հեռախոսային խոսակցություն երկու երկրների ղեկավարների միջև: Կարծում եմ՝ այդ հարցերը ևս կքննարկվեն»,- ասել է Պեսկովը:

Նախարարը նշել է, որ Թուրքիան իսկապես հատուկ դիրքորոշում ունի ուկրաինական ճգնաժամի հարցում։

«Նա հատուկ դիրքորոշում ուներ և պահպանում է այն Ղրիմի հարցում, թեև բոլորը, իմ կարծիքով, հասկանում են, որ հարցը վերջնականապես փակված է, բայց, այնուամենայնիվ, Թուրքիան պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է անում Ղրիմի միացման անթույլատրելիության մասին, մասնակցել է հանդիպմանը, որին Զելենսկին՝ Միացյալ Նահանգների խրախուսմամբ, անվանել է «Ղրիմյան հարթակ»,- հիշեցրել է նա։

Լավրովը հավելել է, որ Թուրքիան, ինչպես շատ ուրիշներ, Դոնբասում հայտարարում է Մինսկի համաձայնագրերը լիովին կատարելու անհրաժեշտության մասին, սակայն այս կոչում շատ կոնկրետ իմաստ է դնում՝ առաջարկելով Ռուսաստանին ավելի ակտիվորեն կատարել իր պարտավորությունները, որոնք չկան Մինսկի միջոցառումների փաթեթի տեքստում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

13:22 26.11.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթին

Oրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի եւ գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի համակարգի միջոցով կնքել աշխատանքային պայմանագրերը, պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային համակարգից օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած […] ...

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

13:15 26.11.2024

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։ ...

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

13:09 26.11.2024

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի […] ...

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

13:02 26.11.2024

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

Նոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

12:55 26.11.2024

Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ

12:48 26.11.2024

Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ

ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և տանը կից ավտոտնակում թաքցնում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: Նոյեմբերի 25-ին ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 41-ամյա տղամարդու՝ Այգեստան փողոցում գտնվող բնակարանում և կից օժանդակ շինություններում […] ...

BACK_TO_TOP