Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է. Նիկոլ Փաշինյան

12:54 20.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քննադատություններին, թե այնքան էլ պարզ չէ՝ ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը:

«Գուցե դա ինչ-որ տեղ նաև մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Ես ուզում եմ  արձանագրենք, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեությունը, դրա առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել ՀՆԱ ձևավորման մեծ բաժինը ստեղծել:

Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պիտի գոյություն չունենան, տնտեսական ոլորտները և տնտեսական գործունեության ձևերը լինեն հասանելի, ընդ որում՝ սա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, եկամուտներ, շահույթներ են ստացել այս կամ այն ոլորտներում, այլևս պիտի չկարողանան գործունեություն ծավալել այդ ոլորտներում, սա նշանակում է, որ մյուսները ևս պիտի հնարավորություն ստանան»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ այս հարցը քաղաքական մակարդակում լուծված է իր՝ վարչապետ դառնալու օրվանից: Վարչապետը նշեց՝ Կառավարությունն իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ իրավիճակին ծանոթանալը և մոնիթորինգ անել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, և եթե դրանք տեղի չեն ունենում կամ դանդաղ են տեղի ունենում, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմ կիրառելու մասին: Ընդ որում, ըստ Փաշինյանի, սա պետք է անել հանդարտ, առանց ցնցումների, տնտեսական վիճակը չբարդացնելու, ցնցումներ չստեղծելու համար:

«Մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը: Ցանկացած միջազգային փորձագետ կասի՝ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու հանգամանք՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն, և մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում, այդ թվում՝ հարկային օրենսգրքում, որի շրջանակներում պետք է լուծենք նաև ՓՄՁ-ներին ուժ տալու քաղաքական խնդիրը»,- նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

BACK_TO_TOP