Ես հասկանում եմ, որ բոլորին թվում է` Հանրապետականը բոբո է. Դավիթ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

Ես հասկանում եմ, որ բոլորին թվում է` Հանրապետականը բոբո է. Դավիթ Հարությունյան

13:42 20.07.2018

«Եթե գիտեք մեկ օրինակ, ես խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել, կհանեմ տեսանկարահանող սարքի նկարահանումները, կհաշվենք՝ ինչքան քվեաթերթիկ կա անտեղ»,-  այսօր կազմակերպված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկուների ժամանակ, պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, թե անցած ընտրությունների ժամանակ Հանրապետականն ասում էր ընտրողներին՝ ինչ ուզում եք, արեք, մենակ «Բարգավաճ Հայաստան»-ի թերթիկը դուրս բերեք:

«Ես հասկանում եմ՝ բոլորին թվում է թե Հանրապետականը բոբո է, բայց ես պատրաստ եմ քննարկել բոլոր կոնկրետ դեպքերը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե իրենց առաջարկած ընտրական մոդելը հավանության չի արժանանում, իրենք միանում են ՀՅԴ առաջարկած մոդելին, այն է՝ բաց համամասնական մոդելին:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք հակված են առավելագույն կոնսենսուսի:

«ՀՀԿ-ի տարբերակում լավ մեսիջներ կան, բայց դա լավ քողարկված ռեյտինգայինն է: Պետք է լինի մեկ համամասնական ցուցակ, երկու ցուցակն անհասկանալի է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«ՀՅԴ-ի առաջարկած մոդելը`բաց համամասնական ցուցակներով ընտրակարագը պահանջելու է թրեյնինգեր: Բարդացնելու է մեր կյանքը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Դավիթ Հարությունյանը հակադարձեց, թե թրեյնինգ պետք չէ քվեաթերթիկները ճիշտ հաշվելու համար. պետք է պարզապես այլ ձևաթուղթ և ցանկություն նոր մոդելով հաշվելու համար:

ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ իրենց առաջարկած մոդելով պիտի հաշվել կուսակցության ստացած ձայները և կուսակցության ներսում հավաքված ձայները: Էդմոն Մարքուքյանն ասաց, որ դա ժամանակատար է, մինչդեռ իրենք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի ժամանակը շատ կարճ է:

«Ի՞նչն է ժամանակատար, ի՞նչ թրեյնինգ. մեկ հաշվարկի փոխարեն երկու հաշվարկ անելու համար ի՞նչ թրեյնինգ է պետք»,- հարցրեց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ 4 քաղաքական ուժերից կազմված աշխատանքային խմբերը կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի հետ համատեղ քննարկում են ընտրական մոդելները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP