Ապամոնտաժվում է Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի մասնաշենքերից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Ապամոնտաժվում է Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի մասնաշենքերից մեկը

20:40 26.11.2021

Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանը քաղաքի այն ուրվական շենքերից մեկն է, որը 33 տարի անց կենտրոնական, բանուկ փողոցում սկսել են քանդել։ Բազմակի փլուզումների ենթարկված մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով շենքի  ապամոնտաժումը իրականացնում է նոր սեփականատերը՝ «Հայր և որդի Գաբոյաններ» ընկերությունը։ Հիշեցնենք, տարբեր սեփականատերեր փոխած վթարային շինությունը ընկերությունը ձեռք է բերել 2020 թվականին։

Այս ընթացքում հանրակացարանի շենքի երբևէ ունեցած մի քանի  սեփականատերերի   անուններն այդպես էլ չհրապարակվեցին։ Վտանգավոր շենքի ապամոնտաժումը նախ ձգձգվում էր այստեղ ապրող ընտանիքների բնակապահովման խնդրի լուծման պատճառով, իսկ հետո էլ՝ սեփականատերերի փոփոխության։ Ձեռքից ձեռք անցած շենքի ապամոնտաժման համար այժմ նոր ժամկետ է սահմանել քաղաքապետարանը, ըստ որի՝     սեփականատերը պարտավորվում է ավարտել 4 ամսում։

 

«Տրվել է 4 ամիս ժամկետ ու թույլտվություն, ինչի արդյունքում շենքի մի մասն արդեն սկսել են քանդել, մյուս մասի հետ կապված դեռ խնդիրներ կան»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Շենքի մի հատվածի նկատմամբ սեփականության իրավունքներ ունեն մոտ երկու տասնյակի հասնող սուբյեկտներ։ Նրանք էլ կա՛մ հրաժարվում են իրենց մասնաբաժինը վաճառել շենքի 90%-ի սեփականատիրոջը, կա՛մ  շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ են ուզում։

«Սեփականությունը վկայող փաստաթղթեր ասում են՝ ունեն, բոլորինը չենք տեսել, իհարկե, երևի գնվել է երկրաշարժից հետո՝ աճուրդային կարգով։ Հիմա չեն ուզում վաճառել, չվաճառելու պատճառն ավելի ճիշտ  կայանում է նրանում, որ շուկայականից շատ բարձր գներ են առաջարկում, մենք պատրաստ ենք գնել, բայց խելամիտ գներով»,-ասել է «Հայր և որդի Գաբոյաններ» ընկերության ներկայացուցիչ Ազատ Զաքարյանը։

Տարածքի սեփականատերը պատրաստ է մասնաբաժիններ ունեցող քաղաքացիների հետ շարունակել համաձայնության հասնելու գործողությունները, ամեն դեպքում դեռ  առաջարկներին համարժեք պատասխան  չեն ստանում։

Մինչ տասնյակ սեփականատերերի պատկանող  տարածքին ապամոնտաժման հերթ հասնելը, քաղաքապետարանը կշարունակի փաստաթղթային ուսումնասիրությունները և  մասնաբաժին ունեցող քաղաքացիների պարտավորությունների հստակեցումները։ Թե տարածքի նպատակային  օգտագոծումը որն է լինելու, սեփականատերը չի շտապում ներկայացնել ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP