Քրդստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Աֆրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Քրդստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Աֆրին

19:38 10.02.2018

Իրաքյան Քրդստանի խորհրդարանական պատվիրակությունը թուրքական ռազմական գործողությունների մեկնարկից երեք շաբաթ անց՝ շաբաթ օրը, կայցելի Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաք: Այս մասին տեղեկացնում է kurdistan.ru կայքը:

«Այցի նպատակը Աֆրինում տիրող իրավիճակը ուշադիր վերահսկելն է»,- ասել է Քրդստանի խորհրդարանի մամուլի քարտուղարը: 

Պատվիրակության կազմում կլինեն ներկայացուցիչներ քրդական հինգ կուսակցություններից`Քրդստանի Դեմոկրատական կուսակցություն, Քրդստանի հայրենասիրական միություն (ՔՀԿ), «Գորրան», Քրդստանի իսլամական միություն և Քրդստանի կոմունիստական կուսակցություն: Պատվիրակները նաև Աֆրին կտանեն բժշկական պարագաներ և դեղամիջոցներ, որոնք տրամադրվում են Քրդստանի շրջանային կառավարության առողջապահության նախարարության կողմից (KRG): 

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Քրդստանի տարածքային խորհրդում քննարկվեց Աֆրինում տիրող իրավիճակը: Բարզանիի բարեգործական հիմնադրամը պատրաստվում է մարդասիրական օգնություն ուղարկել Աֆրինին: Այնտեղ հասնելու համար հարկավոր է անցնել Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքներով կամ թուրքական ուժերի ուղեկցությամբ: Նշվում է, որ ՆԱՏՕ-ում մարտական հզորությամբ չորրորդ տեղը զբաղեցնող թուրքական բանակն աջակցում է «Սիրիական ազատ բանակին» և նրա հետ միասին հունվարի 20-ից սկսած Աֆրինում սիրիական քրդական ուժերի դեմ հարձակում է սկսել: 

ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆրինում ապրում է 323,000 մարդ, որոնցից 192 հազարը մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ 125 հազարը ժամանակավորապես տեղահանվել են: Աֆրինի առողջապահական պաշտոնյաների տվյալներով՝ հունվարի 20-ից առնվազն 140 խաղաղ բնակիչ է զոհվել: Սիրիացի իրավապաշտպանները հաղորդում են քաղաքի մահմեդական բնակչության 70 մահվան դեպքերը: 

«Վարակվածների թվաքանակի ավելացման պատճառով անհրաժեշտ են բժշկական պարագաներ, վիրահատություններ: Բժշկական անձնակազմի լուրջ դեֆիցիտ կա: Դա թույլ է տալիս ուշադրություն դարձնել այն լուրջ գործառնությունների վրա, ինչպիսիք են վերջույթների կտրումը: Մենք դիմում ենք բոլոր հումանիտար կազմակերպություններին՝ Աֆրինի ժողովրդին օգնելու համար», – ասում է Աֆրինի առողջության խորհուրդի համանախագահ Անգելա Ռաշոն: 

Նշենք, որ մի քանի օր տևած դադարից հետո՝ ուրբաթ օրը, Թուրքիան վերսկսեց օդային հարվածները քաղաքի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […] ...

BACK_TO_TOP