19:27 19.07.2018
Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և այդ վաճառքը հայկական կողմի համար անընդունելի է։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բելառուսական euroradio.fm լրատվամիջոցի հետ զրույցում։
Հարց։ Ապագայում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները։
Փաշինյան։ Մենք լավ հարաբերություններ ունենք, կարծում եմ, որ մենք ունենք մեծ պոտենցիալ ու պետք է իրացնենք այն։ Իհարկե, մենք անհանգստություն ունենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված։ Եվ դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար։ Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ։ Եվ դուք գիտեք, որ այդ խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանն ու Բելառուսը ռազմաքաղաքական դաշնակիցներ են ՀԱՊԿ շրջանակներում։ Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին։
Հարց։ Գիտեմ, որ և՛ Դուք, և՛ Հայաստանի այլ պաշտոնյաներ փորձում են Մինսկին ու անձամբ Լուկաշենկոյին համոզել, որ Ադրբեջանին այլևս զենք չվաճառեն։ Ի՞նչ եք կարծում, կստացվի՞։
Փաշինյան։ Կարծում եմ՝ ճիշտ չէ ասել, թե մենք փորձում ենք համոզել։ Մենք բացատրում ենք մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Բելառուսի շահերին ու հուսով ենք, որ Բելառուսը հարգանքով է վերաբերվում Հայաստանի շահերին։ Ցավոք, մեզ համար այդպիսի գործունեությունը (Բելառուսի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին – euroradio.fm) ընդունելի չէ, և ես ուզում եմ այդ մասին ասել ուղիղ։
https://vimeo.com/280503414
10:53 10.04.2025
Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայրՌուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...